Ջոն Լոք
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Լոք (անգլ.՝ John Locke, օգոստոսի 29, 1632(1632-08-29)[1][2][3][…], Wrington, Սոմերսեթ[4][5] - հոկտեմբերի 28, 1704(1704-10-28)[6][1][5][…], Հայ Լեյվեր, Էփինգ Ֆորեստ շրջան, Էսեքս, Էսեքս, Անգլիա), բրիտանացի մանկավարժ, ֆիզիկոս և փիլիսոփա, որը համարվում է լուսավորականության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած գործիչ ու «դասական ազատականության» հայր։ Լինելով բրիտանացի էպիրիցիստների առաջին սերնդում ու Ֆրենսիս Բեկոնի դպրոցի հետևորդ, Լոքը հավասարապես կարևոր է սոցիալական գործարքի տեսությունում։ Նրա աշխատություններն մեծապես ազդել են իմացաբանության ու քաղաքական փիլիսոփայության զարգացմանը, ինչպես նաև Վոլտերին, Ռուսոյին, շոտլանդական շատ լուսավորիչներին ու ամերիկյան հեղափոխականներին։ Նրա՝ դասական հանրապետականության ներդրումներն արտացոլվել են Ամերիկայի անկախության հռչակագրում։
Լոքի մտքի մասին տեսությունը այժմ համարվում է անհատականության ու ինքնության ժամանակակից կոնցեպտների ակունքը, ակնհայտորեն հայտնվելով ավելի ուշ շրջանի փիլիսոփաների՝ Հյումի, Ռուսոյի ու Կանտի գործերում։
Լոքն առաջինն էր, ով ինքնությունը ձևակերպեց որպես բանականության հաջորդականություն։ Ըստ նրա, ծնվելիս միտքը մաքուր էջ է՝ տաբուլա ռազա։ Հակադրվելով կարտեզիականությանը, նա փաստում էր, որ մենք ծնվում ենք առանց նախնական գաղափարների, իսկ գիտելիքը ոչ թե միայն փորձառության, այլև զգայական ընկալության արդյունքն է։