From Wikipedia, the free encyclopedia
Ընտանեկան ֆիլմ (անգլ.՝ Family film), կինոմատոգրաֆիայի (ենթա)ժանր, որը ներառում է գեղարվեստական, մուլտիպլիկացիոն և վավերագրական[1] ֆիլմեր ու սերիալներ՝ նախատեսված տարբեր տարիքի հանդիսատեսի համար՝ հետևապես ողջ ընտանիքով դիտելու համար։
Համեմատած մանկական ֆիլմերի հետ՝ ընտանեկան ֆիլմ ստեղծելիս ջանք է թափվում ընդլայնել հնարավոր հանդիսատեսների քանակը ոչ միայն տարիքային առումով, այլ նաև աշխարհագրորեն[2]։ Այս ժանրի պարտադիր պայմանն այն է, որ կինո կամ վիդեո արտադրանքը չպետք է պարունակի տեսարաններ, որոնք նախատեսված չեն երեխաների համար։ Գոյություն ունի PG-13 ռեյտինգը, որը չի առանձնացնում մանկական և ընտանեկան ֆիլմերը (այն ստացել են, օրինակ, «Դոկտոր Դուլիթլ» և «Մեծ Մայրիկի տունը 2» ֆիլմերը)։ Եթե ֆիլմում կա հումոր, ապա այն ներառում է այնպիսի տեսարաններ, որոնք ծիծաղելի են երեխաների համար և ավելի սրամիտ հումորներ՝ մեծահասակների համար[3]։
Գոյություն ունի ընտանեկան ֆիլմերի զարգացած արտադրություն, որի շահույթը տարեկան հասնում է միլիարդ դոլարի[4]։ Այդպիսի ֆիլմերը ոչ միայն շահույթ են բերում, այլ նաև ստանում են կինոքննադատների դրական արձագանքները. օրինակ՝ Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» (1982) ֆիլմը 2005 թվականի դեկտեմբերին հարցման արդյունքում զբաղեցրեց առաջին հորիզոնականը «100 լավագույն ընտանեկան ֆիլմեր»-ի ցանկում[5]։
Ընտանեկան ֆիլմի ժանրում կարելի է առանձնացնել ենթաժանրեր. երաժշտական[3], մուլտիպլիկացիոն[3], մի քանի ժանրի համադրություն, օրինակ՝ Գեղարվեստական-մուլտիպլիկացիոն և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.