Սթիվեն Սփիլբերգ

From Wikipedia, the free encyclopedia

Սթիվեն Սփիլբերգ
Remove ads

Սթիվեն Սփիլբերգ (անգլ.՝ Steven Allan Spielberg, դեկտեմբերի 18, 1946(1946-12-18)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4]), աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։

Արագ փաստեր Սթիվեն Սփիլբերգանգլ.՝ Steven Allan Spielberg, Ծնվել է ...

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում` 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։

Նրա 20 ամենաշահութաբեր ֆիլմերը (200 միլիոն դոլլարից ավելի) ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8,4 միլիարդ դոլարի եկամուտ։

Remove ads

Կենսագրություն

Սթիվեն Սփիլբերգը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆՑինցինատի քաղաքում, հրեաների[14] ընտանիքում։ Հայրը՝ Առնոլդ Սփիլբերգը, ինժեներ էր, մայրը՝ Լեի Ադլլերը (օրիորդական ազգանումը՝ Պոզներ), պրոֆեսիոնալ դաշնակահարուհի։ Վերջինս թողել է աշխատանքը, որպեսզի զբաղվի չորս երեխաների՝ Սթիվենի, Էննի, Սյուի, Նենսիի, դաստիարակությամբ։

Ընտանիքի՝ Ֆինիկս (Արիզոնա) տեղափոխվելուց հետո Սթիվենն այնտեղ գնում է դպրոց։ Սթիվենը հաճախ էր մնում տանը և հեռուստացույց դիտում։ Նա հորից նվեր է ստանում 8 միլիմետրանոց պորտատիվ կինոկամերա, և Սթիվենն այնքան էր զբաղվում դրանով, որ որոշ ժամանակ անց ստանում է «մարդ-կինոկամերա» մականունը։ Մի քանի ամիս անց նա փորձում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմ, նույնիսկ փորձում է նկարահանել սարսափ ֆիլմ, որում արյան փոխարեն օգտագործում էր բալի հյութ։ 12 տարեկանում՝ Կալիֆոռնիայի նահանգային քոլեջում (California State College) սովորելու տարիներին, Սթիվենն առաջին անգամ մասնակցում է սիրողական ֆիլմերի պատանեկան մրցույթի՝ ժյուրիի դատին ներկայացնելով պատերազմի մասին 40 րոպե տևողությամբ «Փախուստ ոչ մի տեղ» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվել էին Սթիվենի ծնողներն ու քույրերը։ Կյանքում առաջին անգամ մասնակցելով մրցույթի՝ Սթիվենը հաղթում է։

1963 թվականի մարտի 24-ին տեղական կինոթատրոնում տեղի է ունենում երկուժամանոց «Երկնային կրակներ» ֆիլմի պրեմիերան. այն Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ նկարահանել էին տեղի դպրոցականները։ Ֆիլմը պատմում էր այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգման մասին տիեզերական կենդանաբանական այգու համար։ Ֆիլմի ստեղծման համար գումարը տվել էին Սթիվենի ծնողները. ծախսվել էր 600 դոլար, նկարահանող անձնակազմի անվճար սնունդն ապահովում էր Սթիվենի մայրը, մակետների պատրաստմանն աջակցում էր Սթիվենի հայրը։

Remove ads

Ֆիլմագրություն

Ռեժիսուրա

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Սցենարիստ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Մոնտաժ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Դերակատարումներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads