Թանահատի վանք (Վերնաշեն)

վանք From Wikipedia, the free encyclopedia

Թանահատի վանք (Վերնաշեն)map

Թանահատի վանք, վաղ միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանի Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք[2]։ Պատմիչները հիշատակում են 8-րդ դարից։ Կոչվել է նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից կառուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին։ 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։ Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և այժմ լավ վիճակում է։

Thumb
Թանահատ - բարձրաքանդակ և վիմագրություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Թանահատ (այլ կիրառումներ) և Կարմիր վանք (այլ կիրառումներ):
Արագ փաստեր Թանահատի վանք, Հիմնական տվյալներ ...
Թանահատի վանք
Thumb
Թանահատը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց ձորի մարզ, Վերնաշեն
Հասցե7 կմ աե[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԵկեղեցի Սբ. Ստեփանոս, Եկեղեցի Վարագա Սբ. Նշան, Համալսարանի շենք. Գլաձորի համալսարանը, Տնտեսական շինություններ, Գերեզմանոց, Գերեզմանոց և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ8-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Առաջին հիշատակում8-րդ դար
Գմբեթ1
Thumb
Thumb
 Tanahat Վիքիպահեստում
Փակել

Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպես Օրբելյանի, 735 թվականին Թանադե վանքում ամփոփել են Ստեփանոս Սյունեցու դին և գերեզմանի վրա փոքրիկ մատուռ կառուցել։ 1273–1279 թվականներին մատուռի տեղում, Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ, շրջակայքի բնակիչների ուժերով մուգ կապտավուն բազալտի սրբատաշ քարերով կառուցվել է ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով (արևելյան կողմինները՝ երկհարկ), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածքով սուրբ Ստեփանոս եկեղեցին։

Thumb
Գմբեթի բարձրաքանդակները

Գմբեթի հովանոցաձև վեղարով բազմանիստ թմբուկը զարդարված է բարձրաքանդակներով, հարավային լուսամուտից վերև Պռոշյանների զինանշանն է՝ թևատարած արծիվ, մագիլներում՝ խոյ, վեղարի տակ՝ եզան գլուխ, ցուլի վրա հարձակվող առյուծ, թռչուն, հարավային պատին՝ արևի ժամացույցի վրա քանդակված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգ, նրանցից ձախ՝ թռչունը ձագի հետ են։ Սուրբ Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից է 13-րդ դարի, սրբատաշ բազալտից միանավ Սուրբ Նշան կամ Վարագա Սուրբ Նշան կոչվող եկեղեցին (հավանաբար, որոշ ժամանակ այստեղ է պահվել Վարագավանքի հռչակավոր սուրբ Նշանը)։ Նրա արևմտյան մուտքի ճակատակալ քարին քանդակված է Պռոշյան իշխանական տոհմից երիտասարդ հեծյալ, որը նիզակը խրել է առյուծի երախը, իսկ նրանցից վերև տարբեր թռչուններ են պատկերված։ Թանադե վանքի քանդակները միջնադարյան հայկական աշխարհիկ պատկերաքանդակների արժեքավոր նմուշներ են։

Թանադե վանքը 14-րդ դարում ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ հողամասեր, այգիներ, դրամ։ 1335 թվականին Հայրուտը վանքում «աղոթանոց» է կառուցել։ Թանադե վանքի շուրջը կան 13-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։ 1971 թվականին Թանադե վանքի տարածքը պեղվել է, և բացվել են վանքի գավթի, հարավային կողմում՝ խոշոր միանավ եկեղեցու և նրա գավթի ու աշխարհիկ շինությունների հիմքեր (ենթադրվում է, որ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը1984 թվականին նորոգվել են սուրբ Ստեփանոս և սուրբ Նշան եկեղեցիները, և Թանադե վանքի տարածքը բարեկարգվել է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.