8-րդ դար

Դար From Wikipedia, the free encyclopedia

8-րդ դար
Remove ads

8-րդ դար, 701 թվականից 800 թվականն ընկած մեկ հարյուրամյակ, և 1-ին հազարամյակի ութերորդ դարը։ Նախորդել է 9-րդ դարին և հաջորդել 7-րդ դարին։

Thumb
Արևելյան կիսագունդը 8-րդ դարի սկզբին:

Համաշխարհային պատմության մեջ հանդիսանում է միջնադարյան առավել վաղ շրջանի՝ վաղ միջնադարի ընթացք։

Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկայի առափնյա հատվածը և Պիրենեյան թերակղզին արագ անցան արաբների տիրապետության տակ։ Արաբական կայսրության հետագա առաջընթացը դժվարությամբ կանգնեցվեց Կոստանդնուպոլսի պաշարումով Բյուզանդական կայսրության կողմից և Պուատիեի ճակատամարտով ֆրանկների կողմից։ Արաբական արշավանքները ավարտվեցին 8–րդ դարի կեսերին[1]։

Եվրոպայում, դարի վերջերին վիկինգները, որոնք Սկանդինավիայի ժողովուրներն էին, սկսեցին հարձակվել Եվրոպայի և Միջերկրական ծովի առափնյա հատվածների վրա և հիմնեցին մի քանի կարևոր թագավորություններ։

Ասիայում Պալա կայսրությունը հիմնադրեց Բենգալիան։ Թան դինաստիան հասավ իր հզորության գագաթնակետին չինացի Խուանցոնգ կայսրի օրոք։ Ճապոնիայում սկսվեց Նառա ժամանակաշրջանը։

Remove ads

Իրադարձություններ

  • Համարվում է, որ այս դարում է գրվել Բեովուլֆ պոեմը։
  • Դասական Մայա քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել։
  • Դարի սկզբին ստեղծվեց առաջին սերբական պետությունը։
  • Սկսվեց Հայտնի Ինդոնեզիական Բուդդիստական կառույց Բորոբուդուրի շինարարությունը։
Thumb
Բորոբուդուրը Ինդոնեզիայում
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads