ամերիկացի ակտիվիստուհի իրավապաշտպան, ֆեմինիստուհի From Wikipedia, the free encyclopedia
Թարանա Բըրք (անգլ.՝ Tarana Burke, սեպտեմբերի 12, 1973[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք[2]), ամերիկացի ակտիվիստուհի իրավապաշտպան, ֆեմինիստուհի, «Me Too» շարժման հիմնադիր։
Թարանա Բըրք | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ալաբամա նահանգի համալսարան[3] և Օբերնի համալսարան[3] |
Երկեր | Me Too[3] |
Մասնագիտություն | ռազմական ակտիվիստ, ուսուցչուհի, անվանի անձ և ֆեմինիստ |
Աշխատավայր | art sanctuary?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Girls for Gender Equity? և Silence Breakers? |
Կայք | metoomvmt.org |
Tarana Burke Վիքիպահեստում |
Թարանա Բըրքը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին Բրոնքսում[6]։ Նրան բռնաբարել են ինչպես մանկության, այնպել էլ պատանեկության տարիներին։ Մայրն աջակցել է բռնության այդ ակտերից հետո ապաքինվելուն և խրախուսել նրա մասնակցությունը հասարակության կյանքին։ Դեռահաս էր, երբ սկսել է աշխատել այն երիտասարդ աղջիկների կյանքի բարելավման ուղղությամբ, որոնք ապրում են մարգինալ համայնքներում[7]։ Իր կենսագրության մեջ Բյորքը պնդում է, որ սեփական փորձն է իրեն ոգեշնչել այդպիսի աշխատանքի[8]։
Հաճախել է Ալաբամայի պետական համալսարան, հետագայում տեղափոխվել և ավարտել է Օբերնի համալսարանը[9][10]։ Ուսման ընթացքում կազմակերպել է ակցիաներ սոցիալական և ռասայական անհավասարության դեմ[10]։
1990-ականների վերջին` համալսարանն ավարտելուց հետո, տեղափոխվել է Սելմա (Ալաբամա նահանգ), որտեղ աշխատել է սեռական բռնության զոհերի հետ։ 2003 թվականին Բյորքը հիմնադրել է «Just Be» ոչ առևտրային կազմակերպությունը, որն օգնել է 12-18 տարեկան աղջիկներին[11]։
2006 թվականին Բյորքը հիմնել Է «Me Too» շարժումը` հասարակության մեջ բռնության և սեռական հանցագործությունների տարածման մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով[12]։
2008 թվականին տեղափոխվել է Ֆիլադելֆիա և աշխատել իրավապաշտպան տարբեր ոչ առևտրային կազմակերպություններում։
2017 թվականին «#MeToo» հեշթեգի ժողովրդականությունը սրընթաց աճել է Հարվի Վայնշտեյնի սեռական բռնության գործից հետո։ Դերասանուհի Ալիսա Միլանոն կանանց կոչ է արել համացանցում տեղեկություններ տարածել սեռական ոտնձգությունների կամ բռնության դեպքերի մասին։ «Թայմ» ամսագիրը Բյորքին այլ նշանավոր ակտիվիստուհիների շարքում, որոնք ստացել են «Լռության խախտողները» անվանումը, անվանել է «2017 թվականի տարվա մարդ»[13]։
Թարանա Բըրքը 2018 թվականին ներկա է գտնվել «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 75-րդ արարողությանը` հյուրընկալվելով ամերիկացի դերասան Միշել Ուիլյամսին[14]։ Նույն թվականին արժանացել է Ռիդենաուրի մրցանակին` «Me Too» արտահայտությունը որպես սեռական բռնության զոհերի նկատմամբ կարեկցանք ցուցաբերելու միջոց տարածելու համար։ Մրցանակը շնորհվում է այն մարդկանց, ովքեր խիզախություն են ցուցաբերում հասարակական շահերի պաշտպանության գործում և ձգտում են սոցիալական արդարության[15]։ 2018 թվականին «Թայմ» ամսագիրը Բյորքին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[16]։
Թարանա Բըրքը ներկայումս Girls for Gender Equity ոչ առևտրային կազմակերպության ավագ տնօրենն է[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.