գետ Արցախի և Ադրբեջանի Հանրապետություններում, Կուրի աջ վտակը From Wikipedia, the free encyclopedia
Թարթառ[1] (հին հայկական անունը՝ Տրտու[2][3][4], ադրբեջանական անունը՝ Թերթերչայ (ադրբ.՝ Tərtərçay)), խոշոր գետ Արցախի Հանրապետության տարածքում[2][3][4]։
Թարթառ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 184 կմ |
Ավազանի մակերես | 2650 կմ² |
Ջրի ծախս | 23 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սյունիքի բարձրավանդակ |
Բարձրություն | Մոտ 3000 մ |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Լև, Ağdabançay?, Թողին, Գյարաքչայ, Բաղրսըխ, Զարչայ, Ամենափրկիչ և Դուտխու |
Ջրի մարմիններ | Սարսանգի ջրամբար |
Երկիր | Արցախի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն |
Երկրամաս | Շահումյանի շրջան, Մարտակերտի շրջան, Բարդայի շրջան, |
Թարթառ գետը սկիզբ է առնում Հայաստանի Վայոց ձորի մարզը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին միացնող լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ մոտավորապես 3000 մ բարձրության վրա գտնվող աղբյուրներից[2]։ Հոսում է Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի շրջաններով և Ադրբեջանի Հանրապետության Բարդայի շրջանով։ Հանդիսանում է Կուր գետի վտակը, որտեղ էլ թափվում է։ Ունի 200 կմ երկարություն[4], ավազանի տարածքը՝ 2653 կմ2[5]։
Խոշորագույն վտակը Թրղի գետն է[4]։ Շահումյանի շրջանի տարածքում՝ գետաբերանից մինչև Չարեքտար գյուղ, Թարթառի երկարությունը շուրջ 70 կմ է, որի երկարությամբ երկու կողմերից գետին են միանում մեծ թվով վտակներ, որոնցից ամենաջրառատները Դուտխու և Լև գետերն են։ Դուտխուն Թարթառին է միանում աջ կողմից, իսկ Լևը՝ ձախ[2][6]։
Թարթառի գետի երկայնքով գտնվում են բազմաթիվ բնակավայրեր։ Շահումյանի շրջանի տարածքում Թարթառ գետի ափամերձ բնակավայրերից են Չարեքտարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր Գետաշենը, Նոր Բրաջուրը, Նոր Վերիշենը, Քարվաճառը, Ծարը, ինչպես նաև բազմաթիվ հին բնակատեղիներ[2]։
Տրտու գետի մասին այդ անունով գրավոր հիշատակություններն ունեն հազարամյակների պատմություն։ Այդպիսի աղբյուրներից է Վանի թագավորության արքա Սարդուրի Բ-ի թողած արձանագրությունը, որտեղ Արցախի («Ուրտեխենի») հիշատակվող գետերի ցանկում է Տրտուն[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.