Կուր
գետ Հարավային Կովկասում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կուր գետ (Ուտիքի, Արցախի, Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրաց.՝ მტკვარი - Մտկվարի, ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1113[1] կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուր (այլ կիրառումներ)
Remove ads
Անվանում
Համաձայն ավանդության՝ Կուր գետի անունը դրել են հայոց, վրաց և աղվանից ազգերը՝ ի նշան կուռ բարեկամության։
Հին Հունական աշխարհագետներին հայտնի է եղել հունացված Kyros ձևով։ Ըստ Ստրաբոնի՝ անվանվել է ի պատիվ պարսից արքա Կյուրոս II Մեծի, որոշները կապել են Զևսի դստեր՝ Կուրի անվան հետ։
Կուր գետի ափին գտնվող բնակավայրեր
- Մարդանեկ (Կարսի մարզ)
- Օկամ (Կարսի մարզ)
- Արդահան (Կարսի մարզ)
- Գյուլաբերդ (Կարսի մարզ)
- Ասպինձա (Վրաստան)
- Բորժոմ (Վրաստան)
- Խաշուր (Վրաստան)
- Ագարա (Վրաստան)
- Քարել (Վրաստան)
- Գորի (Վրաստան)
- Կասպի (Վրաստան)
- Ձեգվի (Վրաստան)
- Մցխեթ (Վրաստան)
- Թիֆլիս (Վրաստան)
- Ռուսթավի (Վրաստան)
- Գարդաբան (Վրաստան)
- Մինգեչաուր (Ադրբեջան)
- Եվլախ (Ադրբեջան)
- Զարդոբ (Ադրբեջան)
- Սաբիրաբադ (Ադրբեջան)
- Ալի-Բայրամլի (Ադրբեջան)
- Սալյան (Ադրբեջան)
- Նեֆթեչալա (Ադրբեջան)
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads