Թեյա
From Wikipedia, the free encyclopedia
Թեյա (հունարեն՝ Θεία, տիտանուհի), Ուրանոսի ավագ դուստրը, Հիպերիոնի կինը և քույրը, Հելիոսի, Սելենեի և Էոսի մայրը։ Թեյան նույնացվում է Մեծ մոր և Կիբելեի հետ։
Արագ փաստեր Թեյա, Տեսակ ...
Թեյա | |
---|---|
Տեսակ | տիտաններ |
Սեռ | իգական |
Հայր | Ուրանոս[1][2] |
Մայր | Գեա[1][2] |
Քույր/Եղբայր | Հռեա[3], Հապետոս, Կրոնոս, Հիպերիոն, Օվկիանոս, Տեթիս և Թեմիս |
Ամուսին | Հիպերիոն |
Զավակներ | Հելիոս[1], Էոս[1], Սելենե[4][1] և Ավրորա |
Theia (mythology) Վիքիպահեստում |
Փակել
Ըստ էթիոլոգիական ուշ առասպելի, տիտանները ատելությունից դրդված, կործանել են Հիպերիոնին և նրա զավակներին, սակայն աստվածները Սելենեին և Հելիոսին վերածնել են լուսատուների (լուսին և արև), իսկ Թեյային պարգևել են անմահություն։ Նա աստվածացվել է իբրև լույսի աղբյուր (արևի, լուսնի և արշալույսի աստվածուհի)։