From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Թրանսթրյոմեր (շվեդ.՝ Tomas Tranströmer, ապրիլի 15, 1931[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - մարտի 26, 2015[2][3][5][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան, դաշնակահար, 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր։ Նրա բանաստեղծությունները և 12 արձակ գործերը թարգմանվել են շուրջ 60 տարբեր լեզուներով։
Թոմաս Թրանսթրյոմեր շվեդ.՝ Tomas Tranströmer | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Մահացել է | մարտի 26, 2015[2][3][5][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Գերեզման | Katarina kyrkogård[6] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան և Սյոդրա Լատին |
Երկեր | Baltics?, For the Living and the Dead? և The Sorrow Gondola? |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան և գրող |
Ամուսին | Մոնիկա Բլադ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Էմմա Թրանսթրյոմեր և Պաոուլա Թրանսթրյոմեր |
Կայք | tomastranstromer.net |
Tomas Tranströmer Վիքիպահեստում |
Թոմաս Թրանսթրյոմերը ծնվել է 1931 թվականի ապրիլի 15-ին Գուստա և Հելմի Թրանսթրյոմերների ընտանքում։ Առաջին ստեղծագործությունները գրել է դեռևս 23 տարեկան հասակում, և այդ ժամանակվանից ի վեր աչքի ընկել իբրև ուրույն խոսք ունեցող բանաստեղծ։
1958 թվականին Թոմասն ամուսնանում է Մոնիկա Բլադի հետ և ամուսինները ցայսօր ապրում են Ստոքհոլմի Սյոդերմալմ շրջանում, Ստիգբերգաթան փողոցի վրա։ 1961 թվականին ծնվում է նրանց ավագ դուստրը՝ Էմման, իսկ 1964 թվականին՝ կրտսերը՝ Պաուլան։ 1990 թվականի նոյեմբերին Թրանսթրյոմերը կաթվածահար է լինում, նրա մարմնի աջ կողմը անշարժանում է, որի արդյունքում բանաստեղծը կորցնում է խոսելու ունակութունը։ Նա սկսում է սովորել գրել ձախ ձեռքով և նույնիսկ դաշնամուր նվագել ձախ ձեռքի համար գրված հատուկ ստեղծագործություններով։
2011 թվականին նա արժանանում է տարվա Նոբելյան մրցանակին գրականության ասպարեզում։ Վատառողջության պատճառով մրցանակը ընդունում է կինը։ Դրանով Թրանսթրյոմերը դառնում է այն եզակի հեղինակներից մեկը, ով արժանացել է թե՛ Նոբելյան և թե՛ Նեուստադ գրականության մրցանակին (1990 թ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.