From Wikipedia, the free encyclopedia
Սեր Թոմաս Լոուրենս (անգլ.՝ Thomas Lawrence, ապրիլի 13, 1769[1][2][3][…], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] - հունվարի 7, 1830[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի նկարիչ, հայտնի է որպես Ռեգենտության դարաշրջանի նորաձևության դիմանկարիչ։
Թոմաս Լոուրենս անգլ.՝ Thomas Lawrence | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1769[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | հունվարի 7, 1830[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[4] |
Մասնագիտություն | նկարիչ և դիմանկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր[4] |
Թեմաներ | դիմանկար[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Unknown sitter? |
Աշակերտներ | George Fennell Robson? և Richard Evans?[6] |
Ներշնչվել է | Ջոշուա Ռեյնոլդս[4] |
Պարգևներ | |
Պաշտոն | պալատական նկարիչ և PRA? |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[4] և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | Thomas Lawrence? |
Thomas Lawrence Վիքիպահեստում |
Թոմաս Լոուրենսը ծնվել է 1769 թվականի ապրիլի 13-ին Բրիստոլ քաղաքում։ Լոուրենսի հայրը փոքր հյուրանոց է ունեցել, բայց շուտով սնանկացել է։ Ստացվել է այնպես, որ նրանց ընտանիքը պահելու համար ֆինանսական միջոցների միակ աղբյուրը Թոմաս Լոուրենսի գծագրողի տաղանդն է եղել։ 1782 թվականին Լոուրենսը բնակություն է հաստատել առողջարանային Բաթ քաղաքում, որտեղ երիտասարդ նկարիչը մատիտի դիմանկարներով լավ գումար էր վաստակում։
1787 թվականին Լոուրենսը մեկնել է Լոնդոն, որտեղ Ռեյնոլդսի կողմից ջերմ ընդունելության է արժանացել և ընդունվել Գեղարվեստի թագավորական ակադեմիա՝ որպես ուսանող։ 1791 թվականին ընտրվել է որպես ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ լիարժեք ակադեմիկոս։
1815 թվականին Լոուրենսը ասպետի կոչում է ստացել։
1818-1820 թվականներին Լոուրենսը գտնվել է Եվրոպայում։ Վիեննայում, Հռոմում և Աախենում (որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում միջազգային համագումարը) նկարել է տարբեր հայտնի մարդկանց։ Վերադառնալով Լոնդոն՝ նա ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի նախագահ։
Սեր Թոմաս Լոուրենսը մահացել է 1830 թվականի հունվարի 7-ին Լոնդոն քաղաքում։
Նկարչի աշակերտներից է եղել Թեոդոր ֆոն Հոլստը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.