Աախեն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ախեն, Աախեն (գերմ.՝ Aachen [ʔaːχən], լատին․՝ Aquisgranum, հոլ.՝ Aken, ֆր.՝ Aix-la-Chapelle), առողջարանային և սահմանամերձ[2] քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում։ Քաղաքի բնակչությունը՝ ▲252 769 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]։ Հանդիսանում է տրանսպորտային հանգույց Գերմանիայի, Բելգիայի և Նիդերլանդների սահմանագլխին, ինչպես նաև քարածխային ավազանի կենտրոն (տարեկան արդյունահանվում Է 6-7 միլիոն ածուխ)։ Ունի տեքստիլ, մեքենաշինական, քիմիական արդյունաբերություն, ասեղների արտադրություն։ Միաժամանակ Ախենը առողջարան Է (ծծմբա-ջրածնային-աղային ջերմուկներ)։ Ցուցումները՝ ռևմատիզմ, վեներական, նյարդային և մաշկային հիվանդություններ։ 8-րդ դարի վերջին 9-րդ դարի սկզբին եղել է Կարլոս Մեծի աթոռանիստը, ավելի ուշ այստեղ են թագադրվել գերմանիայի թագավորները[3]։

Աախենը Գերմանիայի ամենաարևմտյան քաղաքն է, գտնվում է Բելգիայի և Նիդերլանդների սահմանին[4][5]։ Աախենում է գտնվում Աախենի համալսարանը։ 2009 թվականին Գերմանիայի ամենանորարարական քաղաքների ցանկում գրավել է 8-րդ տեղը[6]։
Remove ads
Քույր քաղաքներ
Արլինգտոն, ԱՄՆ (սեպտեմբերի 17, 1993)
Լիեժ, Բելգիա (1955)[7]
Հալիֆաքս, Կանադա (1979)
Մոնտեբուրգ, Ֆրանսիա (1960)
Նաումբուրգ, Գերմանիա (մայիսի 30, 1988)[8]
Նինբո, Չինաստան (հոկտեմբերի 25, 1986)
Ռեյմս, Ֆրանսիա (հունվարի 28, 1967)[9]
Սարըյեր, Թուրքիա (հունվար 2013)
Տոլեդո, Իսպանիա (հունվարի 26, 1985)
Քեյփթաուն, ՀԱՀ (հունիս 2000)[10]
Քեյփթաուն, ՀԱՀ (նոյեմբերի 10, 2017)[11]
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads