From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Ստրակոշա (ալբ․՝ Thomas Strakosha, մարտի 19, 1995[1][2][3], Աթենք, Հունաստան), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Ստրակոշան Լացիոյի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Thomas Fotaq Strakosha | ||
Քաղաքացիությունը | Ալբանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Հասակ | 193 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լացիո | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
2011-2012 | Պանիոնիոս | ||
2012-2014 | Լացիո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-ներկա | Լացիո | 111 | (0) |
2015-2016 | → Սալերնիտանա | 11 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Ալբանիա Մ17 | 1 | (0) |
2012-2014 | Ալբանիա Մ19 | 6 | (0) |
2013-2016 | Ալբանիա Մ21 | 14 | (0) |
2017-ներկա | Ալբանիա | 12 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Ստրակոշան սկսել է Պանիոնիոսում[5]։ 2012 թվականի օգոստոսի 9-ին նա 75․000 եվրոյի դիմաց միացավ Լացիոյի ակադեմիային[6][7]։ 2012-13 մրցաշրջանի երկրորդ կեսում՝ Խուան Պաբլո Կարիսոյի Ինտեր տեղափոխությունից հետո Ստրակոշան դարձավ Լացիոյի երրորդ դարպասապահը՝ Ֆեդերիկո Մարկետիից և Ալբանո Բիսառիից հետո[8]։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բիսառին միացավ Ջենոային[9], սակայն Լացիոն գնեց Էտրիտ Բերիշայի տրանսֆերը[10][11], և Ստրակոշան շարունակեց մնալ թիմի երրորդ դարպասապահը[12]։ 2014 թվականի հուլիսի 11-ին ալբանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[13]։
2015 թվականի հուլիսի 17-ին Ստրակոշան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա՝ ստանալով 12 համարի մարզաշապիկը[14][15][16]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Պիզայի դեմ խաղում և այս խաղում պահելով իր դարպասը անառիկ։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 6-ին՝ Ավելինոյի դեմ խաղում։ Սալերնիտանայի կազմում Ստրակոշան անցկացրեց 12 հանդիպում՝ բաց թողելով 15 գնդակ և 2 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
2016-17 մրցաշրջանում Ստրակոշան վերադարձավ Լացիո[17]։ Էտրիտ Բերիշայի Ատալանտա տեղափոխության[18][19] և Ֆեդերիկո Մարկետիի վնասվածքի շնորհիվ, ալբանացին հնարավորություն ստացավ իր դեբյուտը նշել Սերիա A-ում՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին խաղադաշտ դուրս գալով Միլանի դեմ խաղում[20][21]։ 5 օր անց՝ Էմպոլիի դեմ խաղում Ստրակոշան առաջին անգամ Իտալիայի առաջնության խաղում իր դարպասը անառիկ պահեց[22], ինչից հետո 1982 թվականի աշխարհի առաջնության հաղթող Դինո Ձոֆը գովաց նրան՝ ասելով, որ «ես չեմ կարող դատել նրան ընդամենը 2 խաղում, բայց, իմ կարծիքով, նա երկու հանդիպումներում էլ իրեն շատ լավ դրսևորեց»[23]։ 2017 թվականի մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչում՝ Յուվենտուսի դեմ խաղում, սակայն այս խաղում Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[24][25]։ 2016-17 մրցաշրջանում Ստրակոշան անցկացրեց 25 հանդիպում՝ բաց թողելով 33 գնդակ[26]։
2017 թվականի օգոստոսի 13-ին Ստրակոշան խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[27]՝ օգնելով Լացիոյին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[28][29]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վիտեսի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 14-ին ալբանացին հետ մղեց Պաուլո Դիբալայի 11-մետրանոց հարվածը Յուվենտուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[31]։ Սա Ստրակոշայի առաջին հետ մղած 11-մետրանոցն էր Սերիա A-ում և 2015 թվականի օգոստոսից հետո առաջին անգամ Յուվենտուսի առաջին տնային պարտությունը Իտալիայի առաջնությունում[32]։ Հոկտեմբերի 21-ին ալբանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[33][34][35]։ 2017-18 մրցաշրջանում Ստրակոշան անցկացրեց 53 հանդիպում[36]՝ ճանաչվելով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[37]։
2019 թվականի մայիսի 15-ին Ստրակոշան մասնակցեց Իտալիայի գավաթի եզրափակչի Ատալանտայի դեմ խաղին[38]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[39][40]։ Դեկտեմբերի 22-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[41], որտեղ Լացիոն հաղթեց 3-1 հաշվով[42][43]։
Ստրակոշան ներկայացրել է Ալբանիան մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[8]։ Ալբանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսին՝ Մարոկկոյի և Մակեդոնիայի դեմ խաղերի համար[44], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[45][46]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 24-ին՝ Իտալիայի դեմ խաղում[47][48]։
2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ[49]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սալերնիտանա (վարձավճար) | 2015–16 | Սերիա B | 11 | 0 | 2 | 0 | — | 13 | 0 | |||
Լացիո | 2016–17 | Սերիա A | 21 | 0 | 4 | 0 | 25 | 0 | ||||
2017–18 | 38 | 0 | 4 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 53 | 0 | ||
2018–19 | 35 | 0 | 5 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 44 | 0 | ||
2019–20 | 17 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 22 | 0 | ||
Ընդհանուր | 111 | 0 | 13 | 0 | 18 | 0 | 2 | 0 | 144 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 122 | 0 | 15 | 0 | 18 | 0 | 2 | 0 | 157 | 0 |
2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ[49]
Ալբանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 4 | 0 |
2018 | 4 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 |
Լացիո
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.