From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Պիկար, (ֆր.՝ Jacques Piccard, հուլիսի 28, 1922[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա - նոյեմբերի 1, 2008[4][3][1][…], Լա Տուր դե Պեյլց, Վո, Շվեյցարիա), շվեյցարացի օվկիանոսագետ, չորս մարդկանցից մեկը, ով եղել է Մարիանյան իջվածքի հատակին։
Ժակ Պիկար | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա |
Մահացել է | նոյեմբերի 1, 2008[4][3][1][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Լա Տուր դե Պեյլց, Վո, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Բազելի համալսարան և Ժնևի համալսարան |
Երկեր | Բաթիսկաֆ |
Մասնագիտություն | գյուտարար, ճարտարագետ, ճանապարհորդ հետազոտող և օվկիանոսագետ |
Ծնողներ | հայր՝ Auguste Piccard? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Bertrand Piccard? |
Jacques Piccard Վիքիպահեստում |
Ժակ Պիկարը ծնվել Է Բրյուսելում՝ ֆիզիկոս և գյուտարար Օգյուստ Պիկարի ընտանիքում։ Հոր հետ մասնակցել է «Տրիեստ» բաթիսկաֆի կառուցմանն ու փորձարկումներին, որտեղ նա ամերիկացի լեյտենանտ Դոն Ուոլշի հետ միասին ռեկորդային ընկղմում է կատարել 1960 թվականի հունվարի 23-ին։ Ավելի ուշ Պիկարը գրել է «11 հազար մետր խորություն» գիրքը, որում նկարագրել է բաթիսկաֆի ստեղծումից մինչև նրա ընկղմումը Մարիանյան իջվածքում[6]։ Սարքը նման անվանում է ստացել Իտալիայի Տրիեստ քաղաքի պատվին, որտեղ կատարվել են դրա ստեղծման հիմնական աշխատանքները։
«Տրիեստը» ջուր է իջեցվել 1953 թվականի օգոստոսին։ 1953-1977 թվականների ընթացքում նա մի քանի սուզումներ է կատարել Միջերկրական ծովում։ Հիմնական սուզանավորդը Ժակ Պիկարն էր։ Նրա հայրը նույնպես մասնակցում էր առաջին ընկղմումներին։ Բաթիսկաֆի փորձարարական սուզումներին մասնակցել է նաև Ժակ Իվ Կուստոն։
1960 թվականի հունվարի 23-ին Ժակ Պիկարը և ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ, վարպետ-սուզանավորդ Դոն Ուոլշը «Տրիեստ» բաթիսկաֆում երկրի վրա հնարավոր առավելագույն ստորջրյա սուզում կատարեցին։
Նրանք հասել են Համաշխարհային օվկիանոսի «ամենացածր» կետին՝ այսպես կոչված «Չելենջերի անդունդին» (ծովի մակարդակից 10 911 մետր ցածր)։ «Տրիեստի» սուզումը տևել է 4 ժամ 48 րոպե, վեր բարձրանալը՝ 3 ժամ 15 րոպե։ Ներքում՝ օվկիանոսի հատակում, համարձակները մնացին մոտ 20 րոպե՝ իրենց թարմացնելու համար ուտելով շոկոլադե սալիկ։
1964 թվականին Ժնևի լճում սուզվել է «Օգյուստ Պիկար» զբոսաշրջային մեզոսկաֆը, որի կառուցմանը մասնակցել է Ժակ Պիկարը։
1969 թվականին Ժակ Պիկարը մասնակցել է Բեն Ֆրանկլին (PX-15) առաքելությանը։
Ժակ Պիկարի որդին՝ Բերտրանը, հայտնի օդագնաց է։ Նա առաջինն է աերոստատով անվայրէջք շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.