Ժամացույցների պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Ժամացույցը հազարամյակների պատմություն ունի։ Հազարամյակներ շարունակ մարդիկ տարբեր հարմարանքներ են հորինել ՝ ժամանակը չափելու և նրան հետևելու համար։ Ժամանակը չափելու հաշվարկման վաթսունական համակարգի կիրառումը հորինվել է Շումերում մոտավորապես մթա 2000 թ։ Հին Եգիպտոսում օրը բաժանում էին երկու 12-ժամյա պարբերության, կիրառելով մեծ Կոթողներ Արեգակին հետևելու համար։ Հնարավոր է առաջին անգամ այնտեղ է հորինված եղել ջրի ժամացույցը։ Համարվում է, որ չինական Շան դինաստիան կիրառել է ջրի ժամացույցը մոտավորապես նույն ժամանակահատվածում` վերցնելով գյուտը Միջագետքից։
Իրանում ջրի ժամացույցը պարբերաբար օգտագործվել է մթա 2500 թ. ողջ օր ու գիշերվա ընթացքում` հողի ոռոգման ճշգրիտ ժամանակը եւ տևողությունը հաղորդելու համար։ Ժամանակը չափեկու համար օգտագործվում էին նաև կրակի ժամացույցները։ Նրանք հայտնի էին Չինաստանում, Ճապոնիայում, Անգլիայում և Իրանում։ Հնդկաստանում և Տիբեթում լայնորեն կիրառվում էին Արեգակնային ժամացույցի տարատեսակները ձողիկների տեսքով։
Ամենավաղ ժամացույցները ուղղակիորեն կախված էին արևի ստվերից, ինչը նրանց անօգուտ էր դարձնում ամպամած եղանակին եւ գիշերը, բացի այդ եթե գնոմոնը զուգահեռ չէր Երկիր մոլորակի առանցքին, նրանք ունեին կարգավորման կարիք տարվա եղանակների փոփոխության ժամանակ։ Ժամացույցների ավելի վաղ հիշատակումը ջրային իջեցման մեխանիզմով, որը փոխարկեց պտտվող էներգիան ընդհատվող շարժման մեջ[1], թվագրվում է մթա III դարով Հին Հունաստանում։ Ավելի ուշ` X դարում Չինաստանում սնդիկային իջեցման մեխանիզմով ժամացույց են հորինել, որից հետո արաբ ինժեներները կատարելագործեցին ջրային ժամացույցը, առաջին անգամ օգտագործելով մեխանիկական փոխանցիչներ պտտող դետալների կերպափոխման համար[2]:.
Մեխանիկական ժամացույցները, որոնք կիրառում են առանցքային աշխատեցման մեխանիզմը, ստեղծվել են XIV դարում և դարձել ստանդարտ գործիք ժամանակի չափման համար ՝ ընդհուպ մինչև 18-րդ դարում զսպանակային ժամացույցի և գրպանի ժամացույցի ի հայտ գալը։ Այնուհետև ի հայտ եկան ճոճանակի ժամացույցները, որոնք երեք դարերի ընթացքում ժամանակի չափման առավել ճշգրիտ սարքեր էին։ XX դարում ստեղծվել են կվարցե ժամացույցը, այնուհետև` ատոմային ժամացույցը։ Վերջինները 10−14 (1 մվրկ 3000 տարում) կարգի սխալ են տալիս, կիրառվում են մյուս ժամացույցների մեխանիզմների համաժամացման համար` ընկած լինելով Համաշխարհային կոորդինացված ժամանակի հիմքում։