հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ժան Սեդրակի Էլոյան (փետրվարի 6, 1912[1][2], Բաշքյոյ, Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 3, 1984[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ դերասան, ասմունքող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[3]։
Ժան Էլոյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1912[1][2] |
Ծննդավայր | Բաշքյոյ, Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 3, 1984[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ասմունքող |
Ընտրանի | Հյուսիսային ծիածան, Եռանկյունի, Հարսնացու հյուսիսից և Քանի դեռ ապրում ենք… |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժան Էլոյանը ծնվել է Էրզրումի նահանգի Խնուս գավառի Էլպիս գյուղում։ 1929 թվականին ընդունվել է Գյումրու դրամատիկական թատրոն-ստուդիա։ 1931-1933 թվականներին եղել է Կիրովականի թատրոնի դերասան, 1933-1958 թվականներին՝ Լենինականի ֆիլհարմոնիայի տնօրենը[4][5]։
Կիրովականում խաղացել է բազմաթիվ դերեր, որոնցից են՝ Վարազդատ՝ Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ», Ալեքսանդր՝ Վրթանես Փափազյանի «Ժայռ», Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», Սեյրան՝ Շիրվանզադեի «Նամուս», Գագիկ թագավոր՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Արա Գեղեցիկ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն։
1958 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, որտեղ խաղացել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշը», Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը», Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը», Գևորգ Էմինի «Սաունցիների պարը» և այլ ներկայացումներում։
Զբաղվել է ռեժիսուրայով Մռավյանի անվան թատրոնում։ 1960 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։
Խաղացել է «Հյուսիսային ծիածան», «Հարսնացու հյուսիսից», «Դեռ ապրում ենք», «Եռանկյունի» ֆիլմերում։
1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.