Գևորգ Աբաջյան
հայ գրականագետ, թատերագետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գևորգ Համբարձումի Աբաջյան (դեկտեմբերի 12, 1920, Շնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հոկտեմբերի 8, 2002[1], Երևան, Հայաստան), հայ թատերագետ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1956 թ.), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Աբաջյանի եղբայրն է, Վարդուհի Վարդերեսյանի՝ ամուսինը։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Շնող գյուղում (այժմ՝ Լոռու մարզում)։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1941 թ.)։ 1945 թվականից՝ Լենինականի թատրոնի դերասան, 1957-1976 թթ. աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, 1979-1989 թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, 1995-2000 թթ.՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։
Աշխատությունները նվիրված են հայ թատրոնի պատմության և առանձին դերասանների ստեղծագործությունների հարցերին[2]։
Ընտանիքը
- Եղբայրը՝ Վլադիմիր Աբաջյան, դերասան[3]
- Կինը՝ Վարդուհի Վարդերեսյան, դերասանուհի
- Ավագ որդին՝ Վահրամ Աբաջյան, դիվանագետ
- Կրտսեր որդին՝ Սուրեն Աբաջյան, դաշնակահար[4]
Remove ads
Երկեր
Գրքեր
- Սուրեն Սուրենյան, Ե., ՀԹԸ, 1959, 106 էջ։
- Իսահակ Ալիխանյան (կյանքն ու գործունեությունը), Ե., Հայաստան, 1967, 171 էջ։
- Անահիտ Մկրտումյան (դերասանուհու մասին), Ե., Ա. հ., 1972, 96 էջ։
- Կարապետ Արծրունյան (դերասանի մասին), Ե., Ա. հ., 1972, 16 էջ։
- Էլզա Շահինյան (դերասանուհու մասին), Ե., ՀԹԸ, 1975, 98 էջ։
- Թատրոնի սիրով (հայ բեմի գործիչներ), Ե., ՀԹՀ, 1975, 163 էջ։
- Ժան Էլոյան (դերասանի կյանքն ու բեմական գործունեությունը), Ե., ՀԹՀ, 1976, 106 էջ։
- Մի կյանքի պատմություն (արվեստագետ մարտիկը), Ե., Ա. հ., 1979, 72 էջ։
- Արտիստը ինչպես տեսա (հուշեր), Ե., Սովետական գրող, 1980, 352 էջ։
- Գուրգեն Հակոբյան (կյանքը և ստեղծագործական ուղին), Ե., ՀԹԸ հրատ., 1983, 105 էջ։
- Ալեքսանդր Հովհաննիսյան Ե., ՀԹՀ, 1984, 94 էջ։
- Արտիստը ինչպես տեսա (հուշեր), Ե., Սովետական գրող, 1986, 352 էջ։
- Վաղինակ Մարգունի (ստեղծագործական դիմանկար), Ե., ՀԹԸ, 1987, 122 էջ։
- Երկու դիմանկար (Ասյա Բերոյան, Արամ Ռշտունի), Ե., ՀԹԳՄ, 1990, 76 էջ։
- Գյումրի թատրոնի մարդիկ, Լոս Անջելես, տպ. Հ. և Գ. Թէրճանեան եղբայրների, 1994, 340 էջ։
- Թատերական ակնթարթներ (ակնարկների ընտրանի), Ե., Անահիտ, 1996, 189 էջ։
- Հայոց ցեղասպանության անդրադարձը Վահրամ Փափազյանի արվեստում, Ե., 1997, 52 էջ։
- Սաբրինա Գրիգորյան, Ե., Հայ Էդիթ, 2000, 93 էջ։
- Ավետիք Իսահակյանը և հայոց ողբերգությունը, Ե., Ա. հ., 2001, 300 էջ։
- Մայրանուշ Պարոնիկյան (կյանքն ու գործունեությունը), Ե., Ա. հ., 2001, 48 էջ։
- Վահրամ Փափազյանի գրչի սխրանքը, Ե., Մաշտոց, 2004, 46 էջ։
- Փշրանքներ փշրված իմ կյանքից (հուշագրություն), Ե., Գրաբեր, 2013, 160 էջ։
Մամուլ
- Լենինի կերպարը հայ բեմում։ «Գրական թերթ», 1969, № 6:
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads