From Wikipedia, the free encyclopedia
Ժիտոմիր-Բերդիչևյան գործողություն (ռուս.՝ Житомирско-Бердичевская операция, 24 դեկտեմբերի, 1943 թվական – 14 հունվարի, 1944 թվական), 1-ին ուկրաինական ճակատի զորքերի հարձակողական գործողությունը, որն իրականացվել է հակառակորդի՝ Կորսուն-Շևչենկովսկիում գտնվող խմբավորումը ոչնչացնելու նպատակով։ Եղել է աջափնյա Ուկրաինայում խորհրդային զորքերի ռազմավարական հարձակման մի մասը։
Թվական | 24 դեկտեմբերի, 1943 – 14 հունվարի, 1944 թվական |
---|---|
Մասն է | Հայրենական մեծ պատերազմ |
Վայր | Աջափնյա Ուկրաինա |
Արդյունք | Ռադոմիշլի, Նովոգրադ-Վոլինսկիի, Ժիտոմիրի, Բերդիչևի, Բելայա Ցերկովի ազատագրում |
Հակառակորդներ | |
ԽՍՀՄ Չեխոսլովակիա | Երրորդ ռայխ |
Հրամանատարներ | |
բանակի գեներալ Նիկոլայ Վատուտին | գեներալ-ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշտեյն |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
1943 թվականի դեկտեմբերի 24-ին 1-ին Ուկրաինական ճակատի զորքերը (բանակի գեներալ՝ Նիկոլայ Վատուտին) սկսել են Ժիտոմիր-Բերդիչևյան գործողությունը։ Գործողության ընթացքում ջախջախվել են 4-րդ և 1-ին տանկային բանակների դիմակայող ուժերը, ազատագրվել են Ռադոմիշլը, Նովոգրադ-Վոլինսկին, Ժիտոմիրը, Բերդիչևը, Բելայա Ցերկովը, մինչև հունվարի 14-ն 1-ին Ուկրաինական ճակատի զորքերը 80-ից 120 կմ առաջ են շարժվել դեպի արևմուտք և հարավ-արևմուտք՝ հյուսիս-արևմուտքից շրջառելով հակառակորդի Կորսուն-Շևչենկովսկիի խմբավորումը։ Բելայա Ցերկովի տարածքում խորհրդային զորքերի հետ մարտնչել է Չեխոսլովակիայի 1-ին առանձին բրիգադը՝ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ։ Գերմանական հրամանատարությունը պաշտպանությունում առաջացած ճեղքերը փակելու համար ստիպված է եղել այդ ուղղությամբ ներգրավել 12 դիվիզիա պահեստազորից և խորհրդային-գերմանական ճակատի այլ հատվածներից։
1-ին Ուկրաինական ճակատի Ժիտոմիրս-Բերդիչևյան գործողության (բանակի գեներալ Նիկոլայ Ֆեոդորովիչ Վատուտին) և 2-րդ Ուկրաինական ճակատի Կիրովոգրադյան գործողության (բանակի գեներալ Իվան Ստեպանովիչ Կոնև) արդյունքում ձևավորվել է խորը ելուստ, որը պաշտպանում էր հակառակորդի խոշոր խմբավորումը, որը ներառում էր 9 հետևակային, 1 տանկային դիվիզիա և մոտոհրաձգային բրիգադ՝ «Հարավ» բանակների խմբի 1-ին և 8-րդ բանակների (գեներալ-ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշտեյն) կազմից ուժեղացման բազմաթիվ միջոցներով։ Խորհրդային տվյալների համաձայն՝ ոչնչացվել է 100 հազար նացիստ, իսկ ևս 7 հազարը գերեվարվել է[1]։
Ժիտոմիրո-Բերդիչևյան գործողության անցկացման համար 1-ին Ուկրաինական ճակատի հրամանատար Նիկոլայ Վատուտինը չի պարգևատրվել Ժիտոմիր քաղաքը երկու անգամ թշնամուն հանձնելու պատճառով։ Նրա բանակի հրամանատարներ ու շտաբի պետեր՝ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բոգոլյուբովը, գեներալ-լեյտենանտ Իվան Սեմյոնովիչ Վարեննիկով, գեներալ-գնդապետ Անդրեյ Անտոնովիչ Գրեչկոն, գեներալ-լեյտենանտ Ֆիլիպ Ֆեդոսեևիչ Ժմաչենկոն, տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Միխայիլ Եֆիմովիչ Կատուկովը, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեպան Ակիմովիչ Կրասովսկին, գեներալ-գնդապետ Կոնստանտին Նիկոլաևիչ Լեսելիձեն, գեներալ-գնդապետ Կիրիլ Սեմյոնովիչ Մոսկալենկոն, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պավլովիչ Պուխովը, գեներալ-լեյտենանտ Իվան Դանիլովիչ Չեռնյախովսկին պարգևատրվել են Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի շքանշանով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.