Իվան Կոնև

From Wikipedia, the free encyclopedia

Իվան Կոնև
Remove ads

Իվան Ստեպանովիչ Կոնև (ռուս.՝ Ива́н Степа́нович Ко́нев, դեկտեմբերի 16 (28), 1897, գյուղ Լոդեյնո (այժմ՝ Կիրովի մարզի Պոդոսինովսկի շրջանում) - մայիսի 21, 1973, Մոսկվա), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944[2]), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944, 1945), ՉԽՍՀ հերոս (1970), ՄԺՀ հերոս (1971), ԽՄԿԿ անդամ (1918

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1916 թվականին զորակոչվել է Ռուսաստանի կայսերական բանակ և կռվել Առաջին համաշխարհային պատերազմում։ 1919 թվականներին հարել է բոլշևիկներին և բռնկված քաղաքացիական պատերազմում կռվել է կարմիր բանակի շարքերում։ Ավարտել է բարձրագույն հրամկազմի դասընթացներ (1926), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (19341939-1940 թվականներին եղել է հրաձգային դիվիզիայի, կորպուսի, բանակի, 1940-1941 թվականներին՝ ռազմական շրջանների (Անդրբայկալյան, Հյուսիս-Կովկասյան), իսկ Ֆաշիստական Գերմանիայի՝ Խորհրդային Միության դեմ սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից հետո՝ բանակի (19-րդ), ապա ռազմաճակատների (Արևմտյան, Կալինինի, Հյուսիս-Արևմտյան, Տափաստանային, Առաջին և Երկրորդ ուկրաինական) հրամանատար։

Նրա հրամանատարությամբ զորքերը մասնակցել են Մոսկվայի, Կուրսկի ճակատամարտերին, Աջափնյա և Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, Արևելա-Կարպատյան, Վիսլա-Օդերի, Բեռլինի, Պրահայի օպերացիաներին։

1946-1950 թվականներին նշանակվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար՝ փոխարինելով Գեորգի Ժուկովին և ԽՍՀՄ զինված ուժերի մինիստրի տեղակալ, 1951-1955 թվականներին՝ Մերձկարպատյան ռազմական օկրուգի հրամանատար, 1956-1960 թվականներին՝ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, միաժամանակ Վարշավյան պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ 1956 թվականին դաժանորեն ճնշելով Հունգարական հեղափոխությունը։ 1961 թվականին, Բեռլինի պատի կառուցման ժամանակ գլխավորել է Արևելյան Գերմանիայում խորհրդային ռազմական ուժերը։

Եղել է նաև ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ (1931-1934 թվականներ), ԽՍՀՄ I-VIII գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀամԿ(բ)կ ԿԿ-ի անդամության թեկնածու (1939-1952 թվականներ), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1952-1973 թվականներ)։

Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 3, Կուտուզովի I աստիճանի 2, Մուվորովի I աստիճանի 2, Կարմիր աստղի, արտասահմանյան 13 շքանշաններով և մեդալներով։

Աճյունն ամփոփված է Մոսկվայում, Կրեմլի պատի մեջ։

Remove ads

Գրականություն

  • Glantz, David M. Soviet Military Deception in the Second World War. Routledge, 1989.

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads