Ծնվել է Օշական գյուղում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954-1958 թվականներին աշխատել է Երևանի Վ. Ի. Լենինի անվան էլեկտարմեքենաշինական գործարանի բազմատպաքանակ թերթի, «Աշտարակ» շրջանային թերթի, «Առողջապահություն» ամսագրի և «Ավանգարդ» թերթի խմբագրություններում, 1958-1963 թվականներին՝ Հայպետհրատում, 1963-1965 թվականներին՝ Արփա-Սևան կառույցի, Ջերմուկի շինվարչությունում, 1966-1969 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1972-1975 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1975 թվականին՝ ՀԳՄ-ում (խորհրդական)։
1975 թվականից զբաղվել է միայն գրական աշխատանքով։ Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեել 1947 թվականին, «Հոկտեմբերիկ» ամսագրում։ Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն և լիտվերեն։
Ռադիոյով, հեռուստատեսությամբ և պետական թատրոններում բեմադրվել են նրա «Խաղաղ փողոց» (1962), «Խոտառատի Ծատուրը» (1964), «Ծիածան միշտ լինում է» (1972), «Փորձաշրջան» (1975), «Քո բաժին աշխարհը» (1976), «Ղողանջ փրկության» (1978), «Մենք տանտերեր ենք» (1980) պիեսները, ինքնագործ թատրոններում՝ «Հարմար թեկնածուն», «Բաբելի հարցը», «Քննություն», «Վատ ազգականը», «Քեռի Հովհաննեսի ճամպրուկները», «Անբուժելին», «Հողի կանչը» փոքր կատակերգությունները։ 1983 թվականի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է Ժ. Ավետիսյանի «Անհնազանդ գյուղակը» պիեսը[4]։
Մանուշակ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1956, 55 էջ։
Առավոտը գյուղում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 30 էջ։
Ուր են տանում ճամփաները (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1959, 140 էջ։
Կանաչ կածաններ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1961, 48 էջ։
Վերջին նամակը (գրքում տեղ են գտել պատմվածքներ և «Քեզ հետ» վիպակը), Երևան, Հայպետհրատ, 191, 363 էջ։
Պատուհանները բաց պահիր (պատմվածքներ և երկու վիպակ), Երևան, Հայպետհրատ, 193, 380 էջ։
Աստղերը հարազատ և օտար (վիպակներ, պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1966, 428 էջ։
Կապույտ արյուն (վեպ), գիրք առաջին, Երևան, «Հայաստան», 1968, 552 էջ։
Հարմար թեկնածուն (կատակերգություն), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1969, 23 էջ։
Առուներ և կածաններ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1971, 156 էջ։
Ծովինարի հեքիաթները (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1971, 20 էջ։
Պիեսների ժողովածու (գրքի մեջ մտնում է Ժ. Ավետիսյանի «Բաբելի հարցը» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971, 419 էջ։
Ճանապարհներ, կա, ուրջներ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 388 էջ։
Բզեզը (մանկական երգեր, երաժշտությունը՝ Ռ. Պետրոսյանի), Երևան, «Հայաստան», 1974, 20 էջ։
Գայանեի դասը (բանաստեղծություն), Երևան, «Հայաստան», 1975, 40 էջ։
Փրկարարը (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1976, 28 էջ։
Վատ ազգականը (կատակերգություն), Երևան, ժողստեղծագործության հանրապետական տուն, 1976, 24 էջ։
Երկնագույն աղավնիներ (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 408 էջ։
Ամպ ու ծիածան (պատմվածքներ և փոքր կատակերգություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 400 էջ։
Լուսաստղ։ Պապը (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 284 էջ։
Սիմոն որդի Սիմոնի, գիրք 1, Երևան, 1984, 277 էջ։
Սիմոն որդի Սիմոնի, գիրք 2, Երևան, 1987, 416 էջ։
Շիվու Ավագի երկրային արկածները, գիրք 1, Երևան, 1990, 448 էջ։
Շիվու Ավագի երկրային արկածները, գիրք 2, Երևան, 1991, 448 էջ։
Սիմոն որդի Սիմոնի, գիրք 3, Երևան, 1994, 440 էջ։
Սիմոն որդի Սիմոնի, գիրք 4, Երևան, 1999, 436 էջ։
Մտորումներ ժամանակների մասին (հրապարակախոսություն), Երևան, 2000, 455 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 612)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.