Յան Ռայնիս

From Wikipedia, the free encyclopedia

Յան Ռայնիս
Remove ads

Յան Ռայնիս (լատիշ․՝ Rainis, իսկական անունը՝ Պլիեկշանս Յանիս (լատիշ․՝ Jānis Pliekšāns), օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1865[1], Dunava, Լատվիա - սեպտեմբերի 12, 1929(1929-09-12)[1][2][3][…], Յուրմալա, Լատվիա), լատիշ բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։

Արագ փաստեր Յան Ռայնիսլատիշ․՝ Rainis, Ծննդյան անուն ...
Remove ads

Գործունեություն

Մեծ է եղել Ռայնիսի հետաքրքրությունը հայ ժողովրդի պատմության ու մշակույթի նկատմամբ։ Նա թարգմանել է հայ գրողների ստեղծագործությունները, հրապարակախոսական ելույթներ ունեցել հայ գրականության մասին, ինչը հնարավորություն է տվել լատիշ հասարակայնությանը ծանոթանալ Հայաստանի, նրա բազմադարյան գրականության հետ։ Հայ ժողովրդի տառապանքը, նրա գրականության ու մշակույթը առավել հանգամանորեն են ներկայացված Ռայնիսի «Ամենադժբախտ երկիրը և ամենադժբախտ ժողովուրդը» ակնարկում (1927), որտեղ տեղեկություններ կան հայ ժողովրդի պատմության մասին՝ հնագույն ժամանակներից մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։ Խաղաղ հայ բնակչության բնաջնջումը Ռայնիսը համարել է թուրքական կառավարող շրջանների ծրագրված քաղաքականություն, որն իրագործվել է Գերմանիայի հովանավորությամբ։ Ըստ Ռայնիսի՝ հայկական հարցը «չի կարող հեշտությամբ լուծվել», քանի որ Արևմտյան Հայաստանը «պետք է Եվրոպային՝ ստատուս քվոն պահպանելու համար»[5], իսկ թուրքական իշխանությունները կօգտագործեն այդ իրավիճակը իրենց շահերի համար։ Ինչպես նշել է Ռայնիսը, անգամ այն բանից հետո, «երբ ընդունվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երբ փոքր, մինչև այժմ ճնշված ժողովուրդները հասել են գոնե տեսական ազատության..., ժամանակակից հայերը և Հայաստանը ոչ միայն առավել ապերջանիկ են, քան առաջ, այլև կարող են համարվել աշխարհի ամենադժբախտ ազգը»[6]։ Դրա հետ մեկտեղ Ռայնիսը հայ ժողովրդին բնորոշել է որպես կենսունակ ու քաջարի, որ պահպանել է ազգային կերպը, ոգին և արժանապատվությունը։

«Կաստանյոլա» հուշերի գրքում Յան Ռայնիսը հայ ժողովրդին անվանել է պանդխտության հարցում գիտակ, թարգմանել է հայկական ժողովրդական երգեր[7]։

Remove ads

Գրականություն

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads