հայ կինոօպերատոր From Wikipedia, the free encyclopedia
Ժիրայր Գրիգորի Վարդանյան (հուլիսի 2, 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1945 թվականից։
Ժիրայր Վարդանյան Ժիրայր Գրիգորի Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1911 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 5, 1989 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոօպերատոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0890243 |
1930-1933 թվականներին սովորել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում։ 1927 թվականից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1949-1954 թվականներին եղել է վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի Հայաստանի թղթակից-օպերատորը։ Վարդանյանը նկարահանել է բազմաթիվ վավերագրական սյուժեներ և տասնյակ փաստագրական ֆիլմեր՝ «Երկիր հայրենի» (1945), «Հայաստանի շինանյութերը», «Զիթհանքովի կոլտնտեսության մարդիկ» (երկուսն էլ՝ 1947), «Սովետական Հայաստան» (1950), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970) և այլն։ Որպես օպերատոր հեղինակել է հայկական առաջին մուլտիպլիկացիոն («Շունն ու կատուն», 1937), գունավոր («Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը», 1952) և լայնէկրան («Ճանապարհ դեպի կրկես», 1963) ֆիլմերը։ Հայկինոյի կոմբինացված նկարահանումների կազմակերպիչներից է («Քաջ Նազար», 1940, «Դավիթ Բեկ», 1944)[1]։
Վարդանյանի նկարահանած գեղարվեստական կինոնկարներից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.