ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժոան Սֆար (ֆր.՝ Joann Sfar, օգոստոսի 28, 1971[1][2][3][…], Նիս[1]), ֆրանսիացի կոմիկ դերասան, ծաղրանկարիչ, կոմիքսների հեղինակ, վիպասան, ռեժիսոր։
Ժոան Սֆար ֆր.՝ Joann Sfar | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1971[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Նիս[1] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, կոմիքսների արտիստ, կոմիքսների հեղինակ, կինոպրոդյուսեր, ուսուցիչ և նկարազարդող |
Ժանրեր | ֆենթեզի |
Ընտրանի | The Rabbi's Cat? |
Ծնողներ | հայր՝ André Sfar?[4], մայր՝ Liliane Haftel?[4] |
Ամուսին(ներ) | Sandrina Jardel? |
Պարգևներ և մրցանակներ | |
pastis.org/joann | |
Սֆարը ծնվել է Նիսում` փոփ երաժիշտ Լիլուի[6] (մահացել է, երբ Ժոանը 3 տարեկան էր ) և փաստաբան Անդրե Սֆարի[7] ընտանիքում։ Սֆարին մեծացրել են հայրը և մայրական կողմից տատիկը, ով ռազմական բժիշկ է եղել, ծագումով ուկրաինացի։ Սֆարի պապիկը փրկել է Անդրե Մալրոին, ինչի համար ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն[6][8]։
Սֆարը համարվում է ֆրանս-բելգիական կոմիքսների նոր ալիքի կարևորագույն դերասաններից։ Նրա կոմիքսներից շատերը հրատարակվել են 1990 թվականին Ժան Քրիստոֆ Մենյուի և 6 այլ արվեստագետների կողմից հիմնված L'Association-ում։ Աշխատել է Դեյվիդ Բոշարի, Լյուվիս Թրոնհեյմի հետ։ Վերջինիս հետ ստեղծել է «Donjon» կոմիքսների շարքը[9]։
Կոմիքսներից շատերը Սֆարը ստեղծել է՝ ոգեշնչվելով իր հրեական ծագումով (աշկենազ մայրը, որի ընտանիքը Ուկրաինայից էր, հայրը՝ սեֆարդ)[10]։ Ըստ Սֆարի՝ իր «Պրոֆեսոր Բել» շարքում առկա է աշկենազների հումոր, իսկ «Le chat du rabbin» ստեղծվել է ոգեշնչվելով սեֆարդիկներից։ «Les olives noires» հրեա մանկան մասին պատմող շարք է, որը ներառում է պատմական և աստվածաբանական տեղեկատվություն։
Սֆարի վրա մեծ ազդեցություն են ունեցել ծաղրանկարիչ Ֆրեդը, Անդրե Ֆրանկենը, Մարկ Շագալը, Խայիմ Սուտինը, Ուիլ Այսները, Հյուգո Պրատը, Ջոն Բուսեման[11][12]։
2009-2010 թվականներին Սֆարը գրել և նկարահանել է Գենսբուր. հերոսական կյանք կենսագրական ֆիլմը ֆրանսիացի երաժիշտ Սերժ Գենսբուրի մասին։
Տարի | Վերնագիր | Շնորհվել է | Ծանոթագրություններ | ||
---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | |||
2010 | Գենսբուր. հերոսական կյանք | Այո | Այո | Նաև որպես դերասան (որպես Ջորջ Բրասենս) Սեզար մրցանակ լավագույն առաջին ֆիլմի համար ներկայացվել է Սեզար մրցանակ լավագույն ֆիլմի համար ներկայացվել է—Lumières մրցանակ լավագույն ֆիլմի համար ներկայացվել է Lumières մրցանակ լավագույն ռեժիսորի համար | |
2011 | Ռաբիի կատուն | Այո | Այո | Այո | Cristal մրցանակ լավագույն ֆիլմի համար Prix Jacques Prévert du Scénario for Best Adaptation Ներկայացվել է Annie մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար Ներկայացվել է Եվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար |
2013 | Այան Յոպ քաղաքից | Այո | |||
2014 | Խալիլ Ջուբրան մարգարեն | Այո | |||
2015 | Ակնոցներով և հրացանով կինը մեքենայում | Այո | |||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.