ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Շարպակ (ֆր.՝ Geoges Charpak, ընտանիքում և ծանոթների շրջանում՝ Գրիշա Շարպակ[18], օգոստոսի 1, 1924[2][3][4][…], Դուբրովիցա, Սարնիի պովյետ, Պոլեսիեի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5] - սեպտեմբերի 29, 2010[2][6][7][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1])[19], ֆրանսիացի ֆիզիկոս, 1992 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել «Տարրական մասնիկների դետեկտորների, մասնավորապես՝ բազմալար համաչափ խցիկների գյուտի և մշակման համար»։
Ծնվել է | օգոստոսի 1, 1924[2][3][4][…] Դուբրովիցա, Սարնիի պովյետ, Պոլեսիեի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5] |
---|---|
Մահացել է | սեպտեմբերի 29, 2010[2][6][7][…] (86 տարեկան) Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Լեհաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և հետազոտող |
Հաստատություն(ներ) | CERN[8] և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն |
Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[9], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10], Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Սենտ-Լուիսի լիցեյ, Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց, École de Physique des Houches? և Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[8] (1955) և բակալավրիատ (1941) |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Եղել է գիտական ղեկավար | Philippe Coulon?[11] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Dominique Vidal? |
Երեխա(ներ) | Nathalie Charpak? |
Georges Charpak Վիքիպահեստում |
Ժորժ Շարպակը (ծնունդով՝ Գրիշա Խարպակ)[20] ծնվել է Դուբրովիցայի Վոլինյան մի բնակավայրում (նախկինում՝ Լեհաստանում, այժմ՝ Ուկրաինայի Ռովնոյի մարզում), հրեաների ընտանիքում։ Երեք տարեկան հասակում նրա ընտանիքը (հայիը՝ Մոթլ Խարպակ, հետագայում՝ Մորիս Շարպակ և մայրը՝ Հանա Շապիրո, հետագայում՝ Աննա Շապիրո)[21][22][23] հեռացել է Լեհաստանից և հաստատվել Հայֆայում (Ենթամանդատային Պաղեստինում, որտեղ նրա հայրը ճանապարհային աշխատանքներում քարտաշ էր)[24][25]։ 1931 թվականին ընտանիքը Լեհաստանով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ավելի վաղ հաստատվել էին հոր ազգականները։ Նրա Charpak ազգանունը ֆրանսերեն արտասանությամբ սկսել է հնչել Շարպակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կեղծված փաստաթղթերով՝Ժորժ Շարպենտյե (Georges Charpentier) անվամբ Ժորժ Շարպակը ծնողների հետ փախել է գերմանական զավթիչներից ազատ Ֆրանսիայի հարավային շրջան[26], որտեղ մասնակցել է Դիմադրության շարժմանը, և 1943 թվականին Վիշի իշխանությունների ռեժիմը նրան բանտարկել է։ 1944 թվականին նա ուղարկվել է Դախաուի նացիստական համակենտրոնացման ճամբար, որտեղ մնացել է մինչև իր ազատագրվելը՝ 1945 թվականը[27]։ 1945 թվականին Մոնպելյեի լիցեյում ուսումն ավարտելուց հետո նա ընդունվել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատությունը՝ Փարիզի լեռնամետալուրգիական դպրոց (ֆր.՝ École des Mines)։ Հաջորդ տարի նա հաստատվել է Ֆրանսիայում՝ որպես ֆրանսահպատակ քաղաքացի։
Փարիզի լեռնամետալուրգիական դպրոցն ավարտելուց հետո 1948 թվականին Շապրակը ստացել է լեռնամետալուրգի բակալավրի աստիճան և սկսել է աշխատել Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում։ 1954 թվականին միջուկային ֆիզիկայի ոլորտում Քոլեջ դե Ֆրանս (ֆր.՝ Collège de France) հաստատությունում, որտեղ նա աշխացել է Ֆրեդերիկ Կյուրիի լաբորատորիայում, ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ 1959 թվականին նա միացել է Ժնևում Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (ՄՀԵԿ, ֆրանսերեն՝ CERN) հետազոտողների անձնակազմին, իսկ 1984 թվականին միաժամանակ դարձել է Փարիզի Ֆիզիկայի և քիմիայի խորացված ուսումնասիրության դպրոցի պրոֆեսոր։
1985 թվականին Շապրակը դարձել է Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ։ 1992 թվականին նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ՝ «Տարրական մասնիկների դետեկտորների գյուտի և, մասնավորապես՝ բազմալար համաչափ խցիկների գյուտի և ստեղծման համար»։
Շապրակը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ակտիվ կողմնակիցներից է եղել։ Ստորագրել է 1992 թվականին հրապարակված Նախազգուշացում մարդկությանը (անգլ.՝ World Scientists' Warning to Humanity) մանիֆեստը[28]։ Նա Միջուկային գիտնականների տեղեկագիր (Bulletin of the Scientists) լրագրի հովանավորների խորհրդի անդամ է եղել։
Փոքր եղբայրը՝ Անդրե Շարպակը (ֆր.՝ André Charpak, ծնվ. 1930 ) ֆրանցիացի ռեժիսոր և կինոդերասան է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.