Լեհաստանի երկրորդ հանրապետություն

From Wikipedia, the free encyclopedia

Լեհաստանի երկրորդ հանրապետություն
Remove ads

Լեհաստանի երկրորդ հանրապետություն, նաև հայտնի որպես միջպատերազմական Լեհաստան, վերաբերվում է Լեհաստան պետությանը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածներում (1918–1939 թթ.): Պաշտոնապես կոչվում էր Լեհաստանի հանրապետություն (լեհ.՝ Rzeczpospolita Polska), երբ Լեհաստանը վերաստեղծվեց 1918 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով։ Մի շարք տարածքային հակամարտություններից հետո երկրի սահմանները հաստատվեցին 1922 թվականին, և Լեհաստանի հարևաններ դարձան Չեխոսլովակիան, Գերմանիան, Ազատ քաղաք Դանցիգը, Լիտվան, Լատվիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը։ Այն ուներ ելք դեպի Բալթիկ ծով Գդինյա քաղաքի մոտով նեղ միջանցքով։ 1939 թվականի մարտից օգոստոս ամիսներին Լեհաստանը նաև սահմանակցում էր այդ ժամանակվա Հունգարական նահանգի հետ։ Չնայած ներքին և արտաքին ճնշումների, այն գոյատևեց մինչև 1939 թվականը, երբ Լեհաստանը բաժանվեց Նացիստական Գերմանիայի, ԽՍՀՄ-ի և Սլովակիայի հանրապետության միջև` սկիզբ դնելով Երկրորդ համարշարհային պատերազմին։ Երկրորդ հանրապետության տարածքը զգալիորեն տարբերվում է Ներկայիս Լեհաստանիի տարածքից, քանի որ իր վերահսկողության տակ ուներ համեմատաբար ավելի մեծ տարածքներ արևելքում և արևմուտքում։

Արագ փաստեր

Երկրորդ հանրապետության ցամաքային տարածքը կազմում էր 388,634 կմ2, 1938 թվականի հոկտեմբերի դրությամբ դարձնելով այն Եվրոպայի վեցերորդ խոշորագույն պետությունը։ Զաոլզիեի Չեխոսլովակիայից անէկսացիայից հետո, տարածքը դարձավ 389,720 կմ2։ Համաձայն 1921 թվականի մարդահամարի, երկրի բնակչությունը կազմում էր 27,2 միլիոն։ 1939 թվականին պատերազմից առաջ երկրի բնակչությունը կազմում էր 35,1 միլիոն։ Բնակչության գրեթե երրորդ մասը կազմում էին ազգային փոքրամասնությունները. 13.9% ուկրաինացիներ, 10% հրեաներ; 3.1% բելառուսներ, 2.3% գերմանացիներ և 3.4% չեխեր, լիտվացիներ և ռուսներ։ Միևնույն ժամանակաշրջանում մեծ թվով լեհեր ապրում էին երկրի սահմաններից դուրս։ Հանրապետությունը գոյատևեց և զարգացավ չնայած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքների դժվարություններին, ներառյալ հակամարտություններին ուկրաինացիների, Չեխոսլովակիայի, Լիտվայի, Խորհրդային Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ։

Remove ads

Նախապատմություն

Մոտ մեկ դար մասնատված լինելով Ավստրիայի, Պրուսիայի, Ռուսաստանի կողմից, Լեհաստանը վերամիավորվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո[1][2][3]։ Հաղթանակած Դաշնակիցները հաստատեցին Լեհաստանի վերածնունդը 1919 թվականի հունիսին Վերսալի պայմանագրով[4]։ Լեհաստանը պաշտպանեց իր անկախությունը 1918-1921 թվականների մի շարք սահմանային պատերազմներում նոր ձևավորված Լեհական բանակի միջոցով։ Բացառության Լեհաստանի տարածքի արևելյան հատվածի այն դիվանագիտորեն 1922 թվականին ճանաչվեց անկախ պետություն Ազգերի լիգայի կողմից[5][6]։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտ

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում (1914-1918), Գերմիանիան առավելություն ուներ Արևելյան ճակատում, քանի որ Ռուսական կայսրության բանակը նահանջում էր։ Գերմանական և Ավստրո-հունգարական բանակների վերահսկողությանը անցավ հետագայում Լեհաստան դարձած ռուսական տարածքները։ Լեհական հարցի որքան հնարավոր է շուտ լուծման փորձը ձախօղելուց հետո Բեռլինը ստեղծեց կախյալ պետություն 1916 թվականի նոյեմբերի 5-ին, որը կառավարում էին պետական ժամանակավոր խորհուրդը և (սկսած 1917 թվականի հոկտեմբերի 15-ից) Ռեգենտների ժողովը (Rada Regencyjna Królestwa Polskiego): Ժողովը կառավարում էր երկիրը գերմանական հովանավորչության ներքո` իրականացնելով թագավորի ընտրություններ։ Գերմանիայի անձնատուր լինելուց և պատերազմից մեկ ամիս առաջ Ռեգենտների ժողովը լուծարվեց և նրան փոխարինեց պետական ժողովը և հայտարարվեց Լեհաստանի անկախության մասին (7 հոկտեմբեր 1918)։ Երկրում առաջատար դիրք ուներ մարքսիստական ուղղվածությամբ Լեհաստանի թագավորության և Լիտվայի սոցյալ դեմոկրատական կուսակցությունը (SDKPiL) և Լեհաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը սատարում էր այս շարժմանը։ Հոկտեմբերի 23-ին պոտական ժողովը ընտրեց նոր կառավարություն Յուզեֆ Շեզինսկին և սկսվեց Լեհական բանակի կառուցումը[7]։

Հանրապետության ձևավորում

Thumb
Լեհաստանի երկրորդ հանրապետությունը 1921-ից 1939 թվականներին, ներառյալ Արևելյան Կրեսին:

1918-1919 թվականներին Լեհաստանի տարածքում գործում էին մոտ 100 բանվորական միություններ[8]։ 1918 թվականի նոյեմբերի 5-ին Լյուբլինում հիմնադրվեց առաջին Պատվիրակների խորհուրդը։ Նոյեմբերի 6-ին սոցիալիստները հռչակեցին Տարնոբժերի հանրապետությունը Ավստրիայի Գալիսիա նահանգում։ Նույն օրը սոցիալիստ Իգնացի Դաշինսկին ձևավորեց Լեհաստանի հանրապետության ժամանակավոր ժողովրդական կառավարությունը (Tymczasowy Rząd Ludowy Republiki Polskiej) Լյուբլինում։ Նոյեմբերի 10-ին 16 ամսյա գերմանական բանտարկությունից ազատվեց Յուզեֆ Պիլսուդսկին, ով վերադարձավ Վարշավա գնացքով։ Պիսուդսիին և գնդապետ Կազիմեժ Սոսնովսկիին մեծ շուքով դիմավորեցին ռեգենտ Զդիսլավ Լյուբոմիրսկին և գնդապետ Ադամ Կոցը։ Հաջորդ օրը իր բարձր ժողովրդականության և կուսակցությունների մեծ մասի աջակցության շնորհիվ ժամանակավոր կառավարությունը հաստատեց Պիլսուդսկիին որպես Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Նոյեմբերի 14-ին Գլխավոր խուրհուդը ինքնալուծարվեց և բոլոր իրավունքները փոխանցեց Պիլսուդսկիին, որպես պետության ղեկավարի։ Պիլսուդսկիի հետ խորհիդակցելուց հետո ժամանակավոր կառավարությունը նույնպես լուծարվեց և հիմնադրվեց նոր կառավարություն Ենդժեյ Մորչևսկիի գլխավորությամբ։ 1918 թվականին Իտալիան առաջին պետությունն էր, որը ճանաչեց Լեհաստանի նոր հանրապետության անկախությունը[9]։

Thumb
Լեհաստանի զինանշանը 1919-1927 թվականներին
Thumb
Լեհաստանի պաշտպանական դիրքերը Միլոսնայում Վարշավայի ճակատամարտի ընթացքում, 1920 թվականի օգոստոս:

Կառավարության կնտրոնները, որոնք ձևավորվել էին այդ ժամանակ Գալիցիայում (նախկինում եղել էր Ավտրիայի տիրապետության տակ), ներառում էին Տեշինի իշխանության Ազգային ժողովը (հիմնադրված 1918 թվականի նոյեմբերին), Զակոպանի հանրապետությունը և Լեհական լիկվիդացիոն կոմիտեն (28 հոկտեմբեր)։ 1918 թվականի նոյեմբերի 1-ին բռնկվեց Լեհ-ուկրաինական պատերազմը Լվովում Ուկրաինացիների զինվորական կոմիտեի և ուսանողների կողմից ձևավորված լեհական ոչ կանոնավոր ուժերի միջև, որոնց հետագայում սատարեց Լեհաստանի բանակը։ Միևնույն ժամանակ արևմտյան Լեհաստանում բռնկվեց ազգային ազատագրական մեկ այլ պատերազմ, հայտնի որպես Մեծ լեհական ապստամբություն (1918–19): 1919 թվականի հունվարին Չեխոսլովակիայի զինված ուժերը գրոհեցին լեհական ստորոբաժանումների վերա Զաոլզիեյում։ Դրանից քիչ անց սկսվեց Լեհ-լիտվական պատերազմը (1919-1920) և 1919 թվականի օգոստոսին Վերին Սիլեսիայի լեհախոս բնակչությունը սկսեց Սիլեսիական ապստամբությունների շարքը։ Ամենավտանգավոր հակամարտությունը այս ժամանակաշրջանում այնուամենայնիվ Խորհրդա-լեհական պատերազմն էր (1919-1921), որն ավարտվեց Լեհաստանի հաղթանակով[10]։ 1919 թվականին Վարշավայի կառավարությանը անցավ Տարնոբժեի հանրապետության և բանվորական խորհուրդների լիազորությունները։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads