Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետ From Wikipedia, the free encyclopedia
Ժուլի Պեյետ (ֆր.՝ Julie Payette, հոկտեմբերի 20, 1963[1], Մոնրեալ, Քվեբեկ[2]), կանադացի գործարար կին, նախկին տիեզերագնաց, ինժեներ, Կանադական կոնֆեդերացիայի ձևավորումից ի վեր Կանադայի ներկայիս՝ 29-րդ գլխավոր նահանգապետը[5][6][7]։ Պեյետը կատարել է երկու տիեզերական թռիչք՝ STS-96 և STS-127՝ մուտք գործելով տիեզերք ավելի քան 25 օր։ Պեյետը եղել է Կանադական տիեզերական գործակալության (CSA) գլխավոր տիեզերագնաց, Հյուստոնում ՆԱՍԱ-ի առաքելության վերահսկման կենտրոնում հանդես է եկել որպես կապսուլ կոմունիկատոր։
Ժուլի Պեյետ | |
Կրթություն՝ | ՄաքԳիլի համալսարան (1986), Տորոնտոյի համալսարան (1990), Ատլանտյան քոլեջ և Collège Regina Assumpta? |
---|---|
Մասնագիտություն՝ | տիեզերագնաց, ճարտարագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1963[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
2013 թվականի հուլիսին նշանակվել է Մոնրեալի գիտական կենտրոնի ղեկավար պաշտոնյա, 2014 թվականի ապրիլին՝ Կանադայի ազգային բանկի տնօրեն[8]։ 2017 թվականի հուլիսի 13-ին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ թագուհին Պեյետին նշանակել է Կանադայի հաջորդ գլխավոր նահանգապետ[5][6][9]։ Պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին[10]։
Պեյետը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում[11], ապրել է Ահունցիկ շրջանում, հաճախել Collège Mont-Saint-Louis և Collège Regina Assumpta[12][13]: 1982 թվականին Միջազգային Բակալավրիատի դիպլոմ է ստացել Միացյալ Թագավորության Հարավային Ուելսի Ատլանտիկի միջազգային քոլեջից։
Այնուհետև ընդունվել է ՄաքԳիլի համալսարան, 1986 թվականին ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան, 1990 թվականին Տորոնտոյի համալսարանից ստացել է կիրառական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Նրա թեզն ուղղված էր արհեստական ինտելեկտի դաշտ համարվող հաշվարկային լեզվաբանությանը[12] [14][15]:
1986-1988 թվականներին Պեյետն աշխատել է որպես IBM Կանադայի Գիտահետազոտական բաժնի համակարգերի ինժեներ։ 1988-1990 թվականներին, որպես Տորոնտոյի համալսարանի ասպիրանտ, ընդգրկվել է բարձրակարգ համակարգչային ճարտարապետության նախագծում և աշխատել որպես դասախոսի օգնական։ 1991 թվականի սկզբին Պեյետը միացել է Շվեյցարիայի IBM Ցյուրիխի հետազոտական լաբորատորիայի հաղորդակցման և գիտության բաժնին Շվեյցարիայում՝ մեկ տարի այցելու գիտնական նշանակման համար։ Երբ 1992 թվականի հունվարին նա վերադարձավ Կանադա, միացավ Մոնրեալի Bell-Northern հետազոտությունների ելույթների հետազոտական խմբին, որտեղ պատասխանատու էր հեռախոսային խոսքի ըմբռնման համար՝ օգտագործելով համակարգչային խոսքի ճանաչումը։
1990-ական թվականներին Պեյետն ամուսնացել է Ֆրանսուա Բրիսետի հետ[16][17], զույգն ամուսնալուծվել է 1999 թվականին[18]։ Երկրորդ անգամ ամուսնացել է Ուիլյամ Ֆլինի հետ, ամուսնալուծվել են 2015 թվականին. զույգն ունի մեկ որդի՝ Լորիերը[18]։
Պեյետն ազատ տիրապետում է ֆրանսերենի (մայրենի լեզու) և անգլերենի, հաղորդակցվում է իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և ռուսերեն։ Նվագում է դաշնամուր, երգել է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի, Tafelmusik բարոկկո նվագախմբի հետ։
Պեյետը 1992 թվականի հունիսի 5-ին 5330 դիմորդներից Կանադական տիեզերական գործակալության կողմից (CSA) ընտրված չորս տիեզերագնացներից մեկն է։ Կանադայում հիմնական վերապատրաստում անցելուց հետո, նա աշխատել է որպես բջջային սպասարկման համակարգի տեխնիկական խորհրդատու[19]։ 1993 թվականին Պեյետը Կանադայի տիեզերագնաց ծրագրում հիմնադրել է Մարդկային համակարգչային փոխազդեցության խումբը և ՆԱՏՕ-ի միջազգային հետազոտությունների ուսումնասիրման խմբում աշխատել որպես տեխնիկական մասնագետ։
Տիեզերական նշանակման նախապատրաստման ժամանակ Պեյետը ստացել է իր առևտրային պիլոտային լիցենզիան և 120 ժամ, որպես հետազոտական օպերատոր, մուտք գործել օդանավ։ 1996 թվականի ապրիլին Պեյետը որակավորվել է որպես մեկ մթնոլորտ ծովային սուզման օպերատոր։ 1996 թվականի փետրվարին նա եղել է CT-114 Tutor ռազմական ինքնաթիռի կապիտան, ռազմական սարքի համար կարգ ստացել է 1997 թվականին։
2000-2007 թվականներին Պեյետը եղել է Կանադական տիեզերական գործակալության գլխավոր տիեզերագնաց։
2017 թվականի հուլիսի 13-ին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետ կլինի Ժուլի Պեյետը, որը պաշտոնը կստանձնի Դեյվիդ Ջոնսթոնի պաշտոնավարման ավարտից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ից[20]։ Հայտարարության ավարտից հետո Ջոնսթոնը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և շնորհակալություն հայտնել «արտասովոր նվաճումներ ունեցող կանադացուն, որը վայելում է բոլորի հիացմունքը»[21]։
Որպես նշանակված պաշտոնյա՝ Պեյետն իր առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Եղիսաբեթ II թագուհու հետ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին Բալմորալ ամրոցում, երբ նա նաև ստացել է Կանադայի շքանշանի (Ս. Ս.) արտակարգ ուղեկցորդի, Ռազմական գերազանցության արտակարգ հրամանատարի (C.M.M.) և Ոստիկանության զորքերի պատվավոր հրամանատարի շքանշան Ձերդ գերազանցության կողմից[22]։
Պեյետը Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այնուհետև նա կոչ է արել կանադացիներին համատեղ աշխատել կլիմայի փոփոխության, միգրացիայի և աղքատության հարցերի շուրջ։ «Յուրաքանչյուր ոք կարող է ինչ-որ բան անել և առաջ տանել մարտահրավերը, քանի դեռ նրանք պատրաստ են աշխատել ուրիշների հետ, թողնել անձնական օրակարգը, հասնել ավելի բարձր նպատակի և անել այն, ինչ ճիշտ է ընդհանուր բարիքի համար։ Հուսով եմ, որ իմ մանդատը, որպես գլխավոր նահանգապետ, պետք է արտացոլի դա», - ասել է Պեյետը[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.