From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա Դորոտա Սկորուպկո (շվեդ.՝ Izabella Dorota Scorupco, հունիսի 4, 1970[1], Բելոստոկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհական արմատներով շվեդացի դերասանուհի, ով հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի ընկերուհու դերակատարմամբ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իզաբելլա Սկորուպկոն ծնվել է 1970 թվականի հունիսի 4-ին Լեհաստանի հյուսիսում գտնվող Բելոստոկ քաղաքում։ Երբ նա մեկ տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվում են, և Իզաբելլան մնում է մոր խնամքի ներքո։ 1978 թվականին նրանք տեղափոխվում են Ստոկհոլմ։
Իզաբելլան սկսել է իր դերասանական կարիերան 1988 թվականին, երբ շվեդիացի ռեժիսոր՝ Ստեֆան Հալդեբրանդը հրավիրում է նրան նկարահանվելու «Ոչ ոք չի սիրում այնպես, ինչպես մենք» (Ingen kan älska som vi) ֆիլմում։ 1990-ականների սկզբին Իզաբելլան փորձում է իր ուժերը երգարվեստի մեջ։ Նա թողարկում է ձայնասկավառակ, որը մեծ հաջողություն է գտնում Շվեդիայում։
Իզաբելլան 1996-1998 թվականներին ամուսնացած է եղել լեհ հոկեյիստ, NHL-ի խաղացող, Մարիուշ Չերկավսկիի հետ։ 1997 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Յուլիան։
2003 թվականի հունվարի 30-ին նա ամուսնացել է ամերիկացի Ջեֆֆրի Ռեյմոնդի հետ, իսկ 2003 թվականի հուլիսի 24-ին ծնվել է նրանց որդին՝ Յակովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.