իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Իմանոլ Իդյակես (իսպ.՝ Joseba Imanol Idiakez Barkaiztegi, մարտի 14, 1972[1][2], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[2]), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, կարիերայի ավարտին՝ ֆուտբոլի մարզիչ։
Իմանոլ Իդյակես (իսպ.՝ Joseba Imanol Idiakez Barkaiztegi | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | իսպանացի | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1972[1][2] (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[2] | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1990-1993՝ «Ռեալ Սոսեդադ Բ»
| |||
| |||
Մարզչական կարիերա | |||
2008–2010՝ «Ռեալ Սոսիեդադ Բ»
| |||
2011 ՝ Պոլիդեպորտիվո | |||
2011–2012՝ «Գուիխուելո» | |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլով սկսել է զբաղվել մանկության տարիներից, Ռեալ Սոսիեդադ սպորտային դպրոցի ակումբում։ 1990 թվականին Ռեալ Սոսիեդադում տեղի է ունեցել նրա առաջին ելույթը, որում նա դաշտ է դուրս եկել իր կրտսեր եղբոր՝ Ինյիգոյի հետ[3]։ 1993 թվականին տեղափոխվել է «Բեասաին» ակումբ, և հանդես էր գալիս Իսպանիայի մրցարշավի ցածր լիգաներից մեկում։
1997 թվականին վերադարձել է Լա Լիգայի Segunda División B մրցաշար, որտեղ ելույթ է ունեցել «Ռեալ Ավիլես», «Բուրգոս», «Սյուդադ դե Մուրսիա» ակումբների կազմում։ 2004 թվականին խաղացել է Սեգունդա Դիվիզիոնի՝ Լինարես ակումբի կազմում[4], ինչպես նաև «Ժիրոնա» և «Ռեյս Դեպորտի» ֆուտբոլային ակումբներում։ Կարիերան ավարտվել է 2007 թվականին ՝ 35 տարեկան հասակում։
2008 թվականի ամռանը՝ իր կարիերայի ավարտից մեկ տարի անց, ղեկավարել է «Ռեալ Սոսիեդադ Բ» ակումբը, որպես մարզիչ[5],: Առաջին մրցաշրջանում թիմի հետ երրորդ դիվիզիոնից իջել է ավելի ցածր՝ չորրորդ դիվիզիոն, սակայն հաջորդ մրցաշրջանում նորից վերադարձել է երրորդ։ 2011 թվականի մարտին նա պայմանագիր է կնքել Պոլիդեպորտիվո ակումբի հետ[6]։
2011 թվականի հունիսին ղեկավարել է երրորդ դիվիզիոնի «Գուիխուելո» ակումբը[7], հաջորդ մրցաշրջանում՝ «Ռեալ Ունիոնը»[8], 2012-13 թվականների մրցաշրջանում՝ «Տոլեդո» ակումբը[9]։ 2014 թվականին դարձել է «Լլեյդա» ակումբի ղեկավարը։ 2016 թվականին տեղափոխվել է արտերկիր՝ կնքելով երկամյա պայմանագիր Կիպրոսի բարձրագույն դիվիզիոնում «ԱԵԿ» ակումբի հետ[10]։
2017 թվականի մայիսի 20-ի դրությամբ
Թիմ | Ազգ․ | Սկիզբ | Ավարտ | Ռեկորդ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
G | W | D | L | GF | GA | GD | Հաղթանակ % | ||||
Ռեալ Սոսիեդադ Բ[11] | Հուլիսի 1 2008 | Հունիսի 30 2010 | 78 | 32 | 24 | 22 | 101 | 66 | +35 | 41,03 | |
Պոլիդեպորտիվո[12] | Մարտի 22 2011 | Հունիսի 15 2011 | 8 | 2 | 3 | 3 | 7 | 8 | −1 | 25,00 | |
Գուիխուելո[13] | Հունիսի 15 2011 | Հունիսի 8 2012 | 38 | 16 | 10 | 12 | 45 | 44 | +1 | 42,11 | |
Ռեալ Յունիոն[14] | Հունիսի 8 2012 | Հուլիսի 3 2013 | 38 | 14 | 13 | 11 | 53 | 39 | +14 | 36,84 | |
Տոլեդո[15] | Հուլիսի 3 2013 | Հունիսի 30 2014 | 41 | 19 | 11 | 11 | 53 | 37 | +16 | 46,34 | |
Լլեյդա Էսպորտիու[16] | Հուլիսի 1 2014 | Հունիսի 26 2016 | 86 | 42 | 21 | 23 | 110 | 62 | +48 | 48,84 | |
ԱԵԿ Լարնակա | Հունիսի 26 2016 | Ներկա | 47 | 28 | 12 | 7 | 88 | 42 | +46 | 59,57 | |
Ընդամենը | 336 | 153 | 94 | 89 | 457 | 298 | +159 | 45,54 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.