Իներցիայի օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Իներցիայի օրենք, Նյուտոնի առաջին օրենք, մեխանիկայի հիմնական օրենք, ըստ որի, երբ մարմնի վրա արտաքին ուժեր չեն ազդում կամ ազդող ուժերը փոխադարձաբար հավասարակշռված են, մարմինը հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ (տես հաշվարկման համակարգ) պահպանում է իր շարժման կամ հանգստի վիճակը։ Իներցիայի օրենքը հայտնագործել է Գ.Գաիլեյը (1632), իսկ վերջնական տեսքով ձևակերպել է Նյուտոնը (1687)։ Իներցիայի օրենքը համակարգի շարժման քանակի պահպանման օրենքի մասնավոր դեպքն է։