Մեխանիկա
From Wikipedia, the free encyclopedia
Մեխանիկա՝ Սարքաբանություն, սարքագիտություն, սարքաշինություն (հուն․՝ μηχανική մեքենաներ կառուցելու արվեստ), ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է նյութական մարմինների շարժումը և փոխազդեցությունը, ընդ որում մեխանիկայում շարժում է կոչվում մարմինների փոխադարձ դիրքերի կամ նրանց մասերի փոփոխությունը ժամանակի ընթացքում տարածության մեջ[1]։ Մեխանիկայի կողմից ուսումնասիրվող օբյեկտները կոչվում են մեխանիկական համակարգեր։ Մեխանիկան որպես գիտություն սկզբնավորվել է Հին Հունաստանում՝ Արիստոտելի ու Արքիմեդի աշխատություններով[2][3][4]։ Վաղ մոդեռն դարաշրջանում՝ ուշ միջնադարին հաջորդող ժամանակաշրջանում, Խայամը, Գալիլեյը, Կեպլերը և Նյուտոնը դրեցին դասական մեխանիկայի հիմքերը։ Այն դասական ֆիզիկայի ճյուղ է, որը ուսումնասիրում է լույսի արագությունից էապես փոքր արագություններով շարժվող կամ դադարի վիճակում գտնվող մասնիկները։