հայ կինոռեժիսոր, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Իննա Սուրենի Թումանյան (Ինեսա Թումանյան, Իննա Թումանյանց) (սեպտեմբերի 10, 1929, Մոսկվա, ՌԽՖՍՀ - հունվարի 10, 2005, Մոսկվա, ՌԴ)[1], խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2000)[2], ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ[3]։
Իննա Թումանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1929 |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ |
Մահացել է | հունվարի 10, 2005 |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԴ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID 0876499 |
Իննա Թումանյանը ծնվել է 1929 թվականին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, իսկ 1962 թվականին՝ ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Գրիգորի Ռոշալի արվեստանոցը)[4]։ Նրա գրեթե ողջ ստեղծագործական ուղին կապված է Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կինոստուդիայի հետ։ Առաջին ֆիլմը նկարահանել է 37 տարեկան հասակում[5]։
Իննա Թումանյանը առաջին ոչ պետական «Զոդիակ» կինոստուդիայի ղեկավարն էր, որտեղից ծնունդ են առել ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆի շատ ռեժիսորներ և պրոդյուսերներ[5]։
Մահացել է 2005 թվականին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանոցում[6]։
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1988 | Մեկնաբանություն ներման հայցին |
1983 | Հանցակիցները |
1978 | Երբ ես հսկա կդառնամ |
1975 | Տղան և եղջերուն |
1971 | Տասնհինգերորդ գարունը |
1968
1992 |
Սիրել |
1966 | Ճանապարհորդությունը
|
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1988 | Մեկնաբանություն ներման հայցին |
1983 | Հանցակիցները |
1978 | Երբ ես հսկա կդառնամ |
1975 | Տղան և եղջերուն |
1971 | Տասնհինգերորդ գարունը |
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1968
1992 |
Սիրել | լրագրող |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.