Ինստագրամ
սոցիալական ցանց / From Wikipedia, the free encyclopedia
Ինստագրամ (անգլ.՝ Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով[2]։ Ինստագրամում լուսանկարները արվում են քառակուսի ձևաչափով, ինչպես Կոդակ Instamatic և Polaroid տեսախցիկներում, նաև 6х6 յուրաքանչյուր միջին ֆորմատի տեսախցիկներում, իսկ բջջային լուսանկարչական ծրագրերի մեծամասնությունում օգտագործվում է կողմերի 3։2 հարաբերությունը։
Ինստագրամ | |
---|---|
instagram.com | |
Տեսակ | սոցիալական ցանց, կայք, image hosting service?, վիդեոհոսթինգի ծառայություն և առցանց համայնք |
Երկիր | ԱՄՆ |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Լեզու | բազմալեզու |
Սեփականատեր | Meta Platforms[1] |
Մայրական ընկերություն | Meta Platforms |
Հեղինակ | Քևին Սիսթրոմ և Մայք Կրիգեր |
Բացված | հոկտեմբերի 6, 2010 |
Փակված | հոկտեմբերի 6, 2010 |
Instagram Վիքիպահեստում |
Ինստագրամը համատեղելի է iPhone, iPad և iPod Touch-ի հետ iOS 4.3-ով և ավելի բարձր, ինչպես նաև OpenGL ES 2-ով Անդրոիդ 2.2 և բարձր հեռախոսների հետ։ Տարածվում է App Store-ի և Google Play-ի միջոցով[3]։
Ինստագրամի հիմնադիրներն են Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը։ 2012 թվականի ապրիլին Ֆեյսբուքը գնել է Ինստագրամը։ Գնումի արժեքը կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար[4]։