Ֆեյսբուք
սոցիալական ցանց / From Wikipedia, the free encyclopedia
Ֆեյսբուք (անգլ.՝ Facebook), աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը[2], որը պատկանում է Meta Platforms ընկերությանը (մինչև 2021 թվականի հոկտեմբերի 28՝ Facebook Inc.)։ Ստեղծվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։
Ֆեյսբուք | |
---|---|
facebook.com | |
Տեսակ | սոցիալական ցանց, կայք, Սոցիալական մեդիա, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ և առցանց համայնք |
Գրանցում | պահանջվում է |
Լեզու | բազմալեզու |
Սեփականատեր | Meta, Inc. |
Հեղինակ | Մարկ Ցուկերբերգ |
Բացված | փետրվարի 4, 2004[1] |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Եկամուտ | ▲ $70,697 միլիարդ (2019) |
Զուտ եկամուտ | ▲ $18,485 միլիարդ (2019) |
Facebook Վիքիպահեստում |
2007 թվականի կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թվականի հոկտեմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր[3]։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։
Ֆեյսբուքը գրված է C++ և PHP (HHVM) ծրագրավորման լեզուներով։
Այս կայքի շնորհիվ Մարկ Ցուկերբերգը 23 տարեկանում դարձել է մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատերը[4]։
Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2017 թվականի հունվարին կազմում էր շուրջ 1 միլիոն։ Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի լսարանի մեծ մասը երիտասարդությունն է։ Այսպես, 13-34 տարեկանների բաժինը կազմում է 72 տոկոս, այսինքն 720 000։ Ըստ Ֆեյսբուքի գովազդային պլատֆորմի տվյալների, Հայաստանից օգտատերերի բաժանորդագրությունների քանակի (լայքերի) ամենամեծ լսարաններ ունեն լրատվականները։ Ըստ alexa.com կայքի դասակարգման Ֆեյսբուքը ամենահաճախ այցելվող կայքն է Հայաստանում[5]։