From Wikipedia, the free encyclopedia
Իվան Սմբատի Դիլդարյան (նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1908[1], Բաքու, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1995, Մոսկվա, Ռուսաստան), հայ Խորհրդային կինոօպերատոր։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)։
Իվան Դիլդարյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1908[1] |
Ծննդավայր՝ | Բաքու, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 18, 1995 (87 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Ազգություն՝ | հայ |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոօպերատոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1342216 |
1929 թվականին ավարտել է Լենինգրադի Լունաչարսկու անվան կինո-ֆոտո տեխնիկումը և աշխատել «Հայֆիլմ» ստուդիայում։ Նկարահանել է 23 գեղարվեստական ֆիլմեր, այդ թվում՝ «Անահիտ» (1947), «Ամպրոպի արահետով» (1956), «Անձամբ ճանաչում եմ» (1958, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967), «Նվագախմբի տղաները» (1960), «Ճանապարհ» (1962), «Լալվարի որսկանը» (1965), «Կրակոց սահմանի վրա» (1970, Ա․ Միրաքյանի հետ), Մարդն «Օլիմպոսից» (1974)։ ԽՄԿԿ անդամ՝ 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.