Իվան Մայսկի
From Wikipedia, the free encyclopedia
Իվան Միխայիլի Մայսկի (հունվարի 19, 1884(1884-01-19)[1][2], Կիրիլով, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 3, 1975(1975-09-03)[1][2] կամ 1975[4], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946), ԽՄԿԿ անդամ (1921)։
Իվան Մայսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1884(1884-01-19)[1][2] |
Ծննդավայր | Կիրիլով, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1975(1975-09-03)[1][2] (91 տարեկան) կամ 1975[4] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան և հրապարակախոս |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ivan Maisky Վիքիպահեստում |
1902 թվականից ընդգրկվել է հեղափոխական շարժման մեջ, 1903 թվականին հարել է մենշևիկներին (որոնցից հրաժարվել է 1918 թվականին)։ 1908 թվականից տարագրվել է։ 1912 թվականին ավարտել է Մյունխենի համալսարանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ռուսաստան։ 1922 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։
1929-1932 թվականներին՝ լիազոր ներկայացուցիչ Ֆինլանդիայում, 1932-1943 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Մեծ Բրիտանիայում։ 1943-1946 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործժողկոմի տեղակալ։ Մասնակցել է Ղրիմի (1945), Պոտսդամի (1945) կոնֆերանսներին։ 1935-1937 թվականներին եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, 1941-1947 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ 1946 թվականից զբաղվել է գիտական և գիտամանկավարժական աշխատանքով։