Մյունխեն
From Wikipedia, the free encyclopedia
Մյունխեն (գերմ.՝ München), Գերմանիայի երրորդ քաղաքը Բեռլինից և Համբուրգից հետո, Բավարիայի մայրաքաղաքը։ Ըստ 2015 թվականի մայիսին կայացած մարդահամարի տվյալների՝ Մյունխենն ունի մոտավորապես 1.5 միլիոն բնակիչ։ Պաշտոնապես քաղաք է հռչակվել 1158 թվականին[7]։ 1255 թվականին քաղաքը դարձել է բավարական հերցոգի նստավայր, 1328 թվականին՝ կայսերական աթոռանիստ, իսկ 1508 թվականից անկախ բավարական մարզի կենտրոնն է։ Մյունխենում են գտնվում պետական և միջազգային ներկայացուցչարաններ, կարևորագույն կրթական հաստատություններ, նշանակալից թանգարաններ և թատրոններ, հանրահայտ շինություններ։ Այստեղ հաճախ կազմակերպվում են միջազգային սպորտային մրցույթներ, ցուցահանդեսներ, համագումարներ, ինչպես նաև բավարական ազգային տոներից մեկը՝ Օկտոբերֆեստը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մյունխեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մյունխեն | |||||
գերմ.՝ München | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Ալտշտադտ-Լեհել, Ludwigsvorstadt-Isarvorstadt?, Մաքսֆորշտադտ, Schwabing-West?, Au-Haidhausen?, Sendling?, Sendling-Westpark?, Schwanthalerhöhe?, Neuhausen-Nymphenburg?, Moosach?, Milbertshofen-Am Hart?, Schwabing-Freimann?, Bogenhausen?, Berg am Laim?, Trudering-Riem?, Ramersdorf-Perlach?, Obergiesing-Fasangarten?, Untergiesing-Harlaching?, Thalkirchen-Obersendling-Forstenried-Fürstenried-Solln?, Հադերն, Pasing-Obermenzing?, Aubing-Lochhausen-Langwied?, Allach-Untermenzing?, Feldmoching-Hasenbergl? և Laim? | ||||
Հիմնադրված է | 1158[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | հունիսի 14, 1158[2][3] | ||||
Մակերես | 310,71 կմ² | ||||
ԲԾՄ | 519±1 մետր | ||||
Բնակչություն | ▲1 512 491 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[4] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 089 | ||||
Փոստային դասիչ | 80331–81929[5] և 85540 | ||||
Ավտոմոբիլային կոդ | M և MUC[6] | ||||
Պաշտոնական կայք | stadt.muenchen.de/rathaus.html(գերմ.) | ||||
| |||||
Փակել