From Wikipedia, the free encyclopedia
Իվան Օբրադովիչ (սերբ.՝ Иван Обрадовић հուլիսի 25, 1988[1][2][3], Obrenovac, Obrenovac City Municipality, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, «Անդերլեխտ» ակումբի և Սերբիայի հավաքականի պաշտպան։
Քաղաքացիությունը | Սերբիա | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1988[1][2][3] (36 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Obrenovac, Obrenovac City Municipality, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | |||||||||||||||||
Հասակ | 181 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իվան Օբրադովիչը Բելգրադի «Պարտիզանի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 2007 թվականի ապրիլի 22-ին անցկացրել է իր առաջին հանդիպումը «Պարտիզանի» կազմում մարզիչ Միրոսլավ Ջուկիչի գլխավորությամբ՝ մասնակցելով «Վոյվոդինայի» դեմ խաղին։ 2007/08 և 2008/09 մրցաշրջաններու ակումբի հետ միասին հաղթել է Սերբիայի առաջնությունում։ 2009 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[4]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո[5]։ Նոր ամումբում Օբրադովիչն իր նորամուտը կատարել է օգոստոսի 29-ին՝ «Տեներիֆեի» դեմ խաղի վերջում փոխարինելով Իկեչուկվու Ուչեին[6]։ 2015 թվականի հունիսին տեղափոխվել է «Անդերլեխտ»։
Իվան Օբրադովիչը Սերբիայի հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի սեպտեմբերի 6-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է 2008 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Ավստրիայի դեմ խաղում։ Մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնության մեկ խաղի ընդդեմ Ավստրալիայի հավաքականի։
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Օբրադովիչի գոլերը | Մրցություն |
1 | 6 սեպտեմբերի, 2008 | Ֆարերյան կղզիներ | 2:0 | - | ԱԱ-2010 ընտրական խաղ |
2 | 11 հոկտեմբերի, 2008 | Լիտվա | 3:0 | − | ԱԱ-2010 ընտրական խաղ |
3 | 15 հոկտեմբերի, 2007 | Ավստրիա | 3:1 | 1 | ԱԱ-2010 ընտրական խաղ |
4 | 14 դեկտեմբերի, 2007 | Լեհաստան | 0:1 | − | Ընկերական խաղ |
5 | 10 փետրվարի, 2009 | Կիպրոս | 0:2 | − | Ընկերական խաղ |
6 | 28 մարտի, 2009 | Ռումինիա | 3:2 | − | ԱԱ-2010 ընտրական խաղ |
7 | 1 ապրիլի, 2009 | Շվեդիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
8 | 12 օգոստոսի, 2009 | ՀԱՀ | 3:1 | − | Ընկերական խաղ |
9 | 9 սեպտեմբերի, 2009 | Ֆրանսիա | 1:1 | − | ԱԱ-2010 ընտրական խաղ |
10 | 14 հոկտեմբերի, 2009 | Լիտվա | 1:2 | − | ԱԱ-2010 ընտրական խաղ |
11 | 29 մայիսի, 2010 | Նոր Զելանդիա | 0:1 | − | Ընկերական խաղ |
12 | 5 հունիսի, 2010 | Կամերուն | 4:3 | − | Ընկերական խաղ |
13 | 23 հունիսի, 2010 | Ավստրալիա | 1:2 | - | ԱԱ-2010 |
14 | 11 օգոստոսի, 2010 | Հունաստան | 0:1 | − | Ընկերական խաղ |
15 | 3 սեպտեմբերի, 2010 | Ֆարերյան կղզիներ | 3:0 | - | ԵԱ-2012 ընտրական խաղ |
16 | 9 փետրվարի, 2011 | Իսրայել | 2:0 | − | Ընկերական խաղ |
17 | 3 հունիսի, 2010 | Հարավային Կորեա | 1:2 | - | Ընկերական խաղ |
18 | 7 հունիսի, 2010 | Ավստրալիա | 0:0 | - | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 18 խաղ / 1 գոլ, 10 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.