Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Հունաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Հունաստանի ազգային մարզադաշտը գտնվում է Պիրեոսում։ Գլխավոր մարզիչն է՝ Կլաուդիո Դանիերին։ Հունաստանը միջին մակարդակի զարգացած ֆուտբոլ ունի։ 1 տիտղոս ունի Եվրոպայի խաղերում և ոչ մի տիտղոս Աշխարհի խաղերում։ Առաջին խոշոր մրցարշարին մասնակցել է 1980 թվականի Եվրոպայի խաղերին։ Սակայն Հունաստանին չհաջողվեց շրջանցել խմբային փուլը։ Եվրոպայի խաղեր - 1980 թ.։
1980 թ. առաջնությանը մասնակցում էին քիչ քանակությամբ Եվրոպական երկրներ՝ Բելգիա, Չեխոսլովակիա, Անգլիա, Հունաստան, Իտալիա, Նիդերլանդներ, Իսպանիա և Արևմտյան Գերմանիա։ Առաջնությունում հաղթեց Արևմտյան Գերմանիան, երկրորդ տեղում էր Բելգիան, երրորդ տեղում՝ Չեխոսլովակիան և չորրորդ տեղում Իտալիան։ Ինչ վերաբերվում է Հունաստանին, Հունաստանը լավ արդյունք չունեցավ և նույնիսկ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Առաջին խաղը տեղի ունեցավ Նապլեսի, Սան Պաոլ արենայում։ Այստեղ Հունաստանը պարտվեց նվազագույն հաշվով Նիդերլանդներին։ Գոլի հեղինակ դարձավ Կարլեն-Հենց Ռումենիգը։ Երկրորդ խաղը տեղի ունեցավ Հռոմի Օլիմպիկ արենայում։ Չեխոսլովակիան հաղթեց Հունաստանին մեկ-երեք հաշվով։ Գոլեր խփեցին Չեխոսլովակիայից՝ Պենենկան, Վիզեկը, Դզենեկ Նեհոդան։ Հունաստանի միակ գոլը հեղինակեց Նիկոս Անաստոպուլոսը։ Վերջին խաղում միայն Հունաստանը ոչ ոքի խաղաց Արևմտյան Գերմանիայի հետ։
Remove ads
Արտաքին հղումներ
- Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (հուն.) (անգլ.)
- Հունաստանը FIFA.com-ում Արխիվացված 2018-11-17 Wayback Machine
- Հունաստանը UEFA.com-ում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads