Իտալիայի վարչապետ (իտալ.՝ Presidente del Consiglio dei ministri della Repubblica Italiana), Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության կառավարության ղեկավարը, որը նշանակում է Հանրապետության նախագահի կողմից[1]։ Վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում և պաշտոնից ազատում է կառավարության անդամներին և նրանց տեղակալներին[2]։ Վարչապետը նշանակվում է խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության առաջնորդ։ Եթե կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում համեմատաբար շատ տեղեր ստացած կուսակցության ղեկավարը նախագահից հնարավորություն է ստանում կառավարություն ձևավորել, որը կունենա խորհրդարանի վստահությունը։

Արագ փաստեր Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության վարչապետ, Պաշտոնական նստավայր ...
Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության վարչապետ
Thumb
Իտալիայի վարչապետի խորհրդանիշ
Thumb
Պաշտոնը զբաղեցնում է՝
Իտալիա Ջորջա Մելոնի
2022 թվական, Հոկտեմբերի 22-ից
Պաշտոնական նստավայրՀռոմ, Իտալիայի Խորհրդարանական Հանրապետություն
Նշանակվում էԻտալիայի Հանրապետության նախագահ
Պաշտոնը հայտ է եկել1861 թվականի, մարտի 17
Առաջինը պաշտոնումԿամիլլո Բենսո Կավուր (որպես Իտալիայի թագավորության կառավարության ղեկավար)
Վերջինը պաշտոնումՋորջա Մելոնի
ԿայքՊաշտոնական կայք Հղում
Փակել

Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության սահմանադրության 92-96-րդ հոդվածները վերաբերվում են վարչապետի պարտականություններին, լիազորություններին և սահմանադրաիրավական կարգավիճակին։ Վարչապետի ինստիտուտը Իտալիայում հաստատվել է 1861 թվականի մարտի 17-ին՝ երկրի վերամիավորւմից հետո։ Այդ տարում նորաստեղծ Իտալիայի կառավարության ղեկավար է ընտրվում Կամիլլո Բենսո Կավուրը՝ վերամիավորման ժամանակաշրջանի պետական գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ։

Իտալիայի վարչապետի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Ջորջա Մելոնի[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.