From Wikipedia, the free encyclopedia
Ներկա ժամանակում Իրանի բնակչության (ավելի քան 60 %[1]) մեծամասնությունը խոսում է պարսկերեն (իրանական լեզուներ)։
Իրանի լեզուներ | |
---|---|
Տեսակ | languages of a country? |
Ենթադաս | languages of the Earth? |
Մասն է | Իրանի մշակույթ |
Երկրներ | Իրան |
Պաշտոնական կարգավիճակ | պարսկերեն |
Languages of Iran Վիքիպահեստում |
Պայմանավորված նրանով, որ Իրանում ապրում են բազմաթիվ ազգեր, երկրում լայն տարածում ունեն այլ լեզուներ ևս, որոնցից շատերը ամրագրված են որպես պետական՝ համարվելով երկրում ապրող ազգերի բնիկ լեզուն։ Բացի պարսկերենից, բազմաթիվ հրապարակումներ և հեռարձակումներ ցուցադրվում են իրանական լեզվաընտանիքի Իրանում տարածված այլ լեզուներով ևս, որոնցից են՝ քրդերենը, ադրբեջաներենը, և նույնիսկ ոչ պակաս հայտնի արաբերենով և հայերենով։
Տարբեր հրապարակումներում և վիճակագրական հաշվարկներում ներկայացվում են տարբեր թվեր այդ կամ այլ լեզուների տարածումով, տվյլաները շատ տարբեր են։ Այսպես, բազմաթիվ հետազոտողներ պասկերենով խոսողներին գնահատում են 55-65 %, իսկ պաշտոնական մարդահամարը, որը գրագիտությունն է սահմանում, որպես Ֆարսիի պարզ տեքստեր կարդալու և գրելու ունակություն, տալիս է 84,75% ցուցանիշ[2]։
Լեզվի քաղաքականության հիմքը ամրագրված է երկրի սահմանադրության մեջ, 15-րդ հոդված, որում ասվում է՝
Իրանցիների համար պաշտոնական և՛ ընդհանուր լեզու, և՛ այբուբեն է համարվում պարսկերենը և պարսկերեն այբուբենը։ Պաշտոնական փաստաթղթերը և տեքստերը, պաշտոնական գրությունը և դասագրքերը պետք է գրված լինեն այդ լեզվով և այդ այբուբենով, միայն թե տեղական ազգային լեզուները կարող են ազատորեն օգտագործվեն պարսկերենի հետ հավասար մամուլում և այլ լրատվամիջոցներում, ինչպես նաև դպրոցներում ազգային գրականություն դասավանդելու համար[3]։
Տվյալ աղյուսակում[1] հավաքված են Իրանի լեզուները՝ ըստ քանակի։
Անվանում | Քանակ | Ամսաթիվ |
---|---|---|
Պարսկերեն | 45,000,000 | 2011 |
Ադրբեջաներեն | 15,500,500 | 2010 |
Քրդերեն | 3,250,000 | 2000 |
Լոռերեն | 2,375,000 | 2001 |
Թուրքմեներեն | 2,000,000 | 1997 |
Գիլակի | 3,270,000 | 1993 |
Արաբերեն | 1,400,000 | 1993 |
Բախտիարերեն | 1,000,000 | 2010 |
Լաքերեն | 1,000,000 | 2000 |
Բելուջերեն | 856,000 | 1986 |
Խորասանի թուրքերեն | 400,000 | 1977 |
Դարի | 350,000 | 1999 |
Հայերեն | 171,000 | 1993 |
Փաշթո | 113,000 | 1993 |
Թալիշերեն | 112,000 | 1993 |
Լարի | 80,000 | |
Վրացերեն | 60,000 | |
Սեմնանի | 60,000 | 2007 |
Հալաջերեն | 42,100 | 2000 |
Ներկա պահին Իրանում երկու լեզու անհետացման վտանգի տակ են։ Դրանք են՝ նորարամական (մոտ 15,000 բնակչություն 1994 թվականին) և բրաուի (մոտ 20,000 բնակչություն 2007 թվականին) լեզուները[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.