Լավալ
From Wikipedia, the free encyclopedia
Լավալ ( Laval ), քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Լուարի երկիր երկրամասում, որի կազմի մեջ մտնող Մայեն դեպարտամենտի և Լավալ շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 34,22 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապե 50 հազար։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լավալ | |||
ֆր.՝ Laval[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 34,22 կմ² | ||
ԲԾՄ | 70 մետր | ||
Բնակչություն | ▲49 657 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 53000[3] | ||
Ավտոմոբիլային կոդ | 53 | ||
Պաշտոնական կայք | laval.fr/accueil(ֆր.) | ||
| |||
Ընկած է ծովի մակերևույթից 70 մետր բարձրության վրա, Ակվիտանիայի հարթավայրի հյուսիսային ծայրամասում, Ռեն քաղաքից 68 կիլոմետր դեպի արևելք և Լե Ման քաղաքից 73 կիլոմետր դեպի արևմուտք[4]։ Բնակավայրն առաջացել է 11-րդ դարում՝ այդ ժամանակ արդեն կառուցված ամրոցի շուրջ և միջնադարում կարևոր ամրություն է եղել Մենի, Անժուի, Բրետանի և Նորմանդիայի հետ սահմանի մոտ, ինչպես նաև Փարիզը Բրեստի հետ կապող ճանապարհին։ Ներկայումս քաղաքը կաթնամթերքի արդյունաբերության կենտրոն է։ Այն միաժամանակ համարվում է կենտրոնը մի փոքր ագլոմերացիայի, որը ներառում է նաև Սեն-Բերտևեն, Շանժե և Յուիսրի արվարձանները։