Բրետան (պատմական մարզ)
պատմական մարզ Ֆրանսիայում From Wikipedia, the free encyclopedia
պատմական մարզ Ֆրանսիայում From Wikipedia, the free encyclopedia
Բրետան (ֆր.՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh), պատմական շրջան Ֆրանսիայիում, հյուսիս-արևմուտքում զբաղեցնում է համանուն թերակղզին։ Հայտնի է որպես Գալլիայի մի մաս՝ Արմորիկա անվամբ, ուշ հռոմեական և վաղ միջնադարի ժամանակաշրջանում այն դարձել է Բրիտանական կղզիներից կելտական համայնքների վերաբնակեցման վայր[2]։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ կազմավորվել են բրետոնացիները, որոնց լեզուն՝ բրետոներենը, պատկանում է կելտական լեզուների բրիտոնյան ենթախմբին։
Բրետան | |
---|---|
Տեսակ | մշակութային շրջան, պատմական շրջան և պատմական պետություն |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Ֆրանսիա |
Ամենաբարձր կետ | Roc'h Ruz?[1] |
Մակերես | 34 022 կմ² |
Կազմված է | Բրետան, Ատլանտյան Լուար, Ամոր և Argoat? |
Մասն է | Կելտական շրջաններ |
Անվանված է | Britannia? |
Այս պատմական տարածքի մեծ մասը զբաղեցնում է Բրետանի վարչական շրջանը, բայց նրա տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը (Ատլանտյան Լուար դեպարտամենտ՝ հինավուրց Նանտ մայրաքաղաքով) 1941 թվականից ի վեր գտնվում է Լուարի երկրի մեջ։ 2010 թվականին պատմական Բրետանիի սահմաններում բնակվել է 4,48 միլիոն մարդ։ Նրա ամենամեծ քաղաքներն են Նանտը, Ռենը և Բրեստը։
Ավանդաբար համարվում է, որ Բրետանն իր անունը ստացել է բրիտներից, ովքեր միջնադարի սկզբին այստեղ են տեղափոխվել Բրիտանիայից։
Նախապատմական ժամանակաշրջան
Բրետանի տարածքում հայտնի են բացառապես մեծ թվով մեգալիթյան կառույցներ, որոնցից ամենամեծն են Բարնենեսը, Գավրինին, Կառնակի քարերը և հնագիտական գտածոները, որոնք կապված են, այսպես կոչված, գծային ժապավենային խեցեգործական, Լա Օգեթ, զանգակաձև գավաթներ և այլ հնագիտական մշակույթների հետ։ Բրիտանիակյի և Բրետանի նախնադարյան հուշարձանների նշանակալի նմանությունը, նույնիսկ, դիզայինի նույնությունը թույլ է տալիս ասել, որ վերջիններս այն ժամանակ արդեն ծառայել են որպես կապող օղակ մայրցամաքային Եվրոպայի և Բրիտանական կղզիների միջև[3]։
Բրետանի ժամանակակից բնակչության շրջանում հայտնաբերվել է R1b հապլոիդ հավաքակազմի (Y-ԴՆԹ) առավելագույն կոնցենտրացիա, որը բնորոշ է Արևմտյան Եվրոպայի բնակչությանը[4]։
Կելտերի առաջին ներթափանցումը Լուարայի հովիտ և Արմորիկայի թերակղզի տեղի է ունեցել Ք. ա. VI դարից ոչ շուտ։ Այդ ժամանակ դրանք միայն վերաբնակների փոքր խմբեր էին, և միայն մ.թ.ա. IV դարի երկրորդ կեսին կելտական ցեղերը, որոնք իրենց հետ բերել էին երկաթի ձուլման և մշակման տեխնոլոգիան, վերջնականապես արմատավորվում են Արմորիկայում[5]։
9-րդ դարում բրետոնները ստեղծել են Բրետանի թագավորությունը։ 939 թվականին՝ այն նորմանների կողմից գրավելուց հետո դարձել է դքսություն, Ֆրանսիայի վասալ։ 1491 թվականից Բրետանը Ֆրանսիայի հետ միավորվել է անձնական ունիայի շնորհիվ՝ հետագայում աստիճանաբար կորցնելով «հնագույն ազատությունները»։
Ավանդաբար, Բրետանը բաժանվում է հետևյալ մարզերի, կամ տարածքների, որոնք համապատասխանում են թեմերին․
1790 թվականին ֆրանսիական Մեծ հեղափոխության ընթացքում Բրետանը բաժանվել է հինգ դեպարտամենտների՝ Ստորին Լուարա (այժմ Ատլանտյան Լուարա), Կոտ դյու Նոր (Այժմ ՝ Կոտ դ՝Արմոր), Իլ և Վիլեն, Ֆինիստեր և Մորբիան։ Թեմերը կազմալուծվել են, իսկ դրանց վերականգնման ժամանակ, Նապոլեոն առաջինի օրոք, դրանց սահմանները սկսել են համապատասխանել դեպարտամենտների սահմաններին։ 1941 թվականին Ստորին Լուարայի դեպարտամենտը Վիշի ռեժիմի կողմից անջատվել է Բրետանից և դարձել Լուարի երկրի տարածք։
Ներկայումս մնացած չորս դեպարտամենտները մտնում են Բրետան տարածաշրջանի մեջ՝ ընդգրկելով պատմական Բրետանի տարածքի 80 %-ը և բնակչության 71 % -ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.