From Wikipedia, the free encyclopedia
Լարիսսա (հին հունարեն՝ Λάρισσα), նույնպես հայտնի է որպես Նեպտուն VII, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ հինգերորդ ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական աստված Պոսեյդոնի սիրուհի Լարիսսայի անունով։
Լարիսսա (S/1981 N 1; S/1989 N 2; Նեպտուն VII) հին հունարեն՝ Λάρισα | |
---|---|
Լարիսսայի երկու լուսանկարներ կատարված «Վոյաջեր-2»-ից | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 24 մայիսի 1981 թ.[1] թ. (Հարոլդ Ռեյտսեմայի, Ուիլյամ Հաբարդի, Լարի Լեբոֆսկու և Դևիդ Տոլենի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 21,5[2] |
Հեռավորությունը Նեպտուն | 73 548 ± 1 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 73 548 ± 1 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,001393 ± 0,00008[3] |
Սիդերիկ պարբերություն | 0,55465332 ± 0,00000001 օր |
Թեքվածություն | 0,251 ± 0,009°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 0,205° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 216×204×168 կմ (± ~10 կմ)[4][5] |
Հասարակածային շառավիղ | 97 ± 3 կմ[2] |
Ծավալ | ~3,5×106կմ³[6] |
Զանգված | ~4,2×1018 կգ[6] |
Միջին խտություն | ~1,2 գ/սմ³ ենթադրված[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,03 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 0,076 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[6] |
Առանցքի թեքում | 0[6] |
Ալբեդո | 0,09[2][4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Լարիսսան հայտնաբերվել է 1981 թ. մայիսի 24-ին, Հարոլդ Ռեյտսեմայի, Ուիլյամ Հաբարդի, Լարի Լեբոֆսկու և Դևիդ Տոլենի կողմից, արբանյակի աստղի ծածկման պատահական դիտարկման շնորհիվ[7], և ստացել է S/1981 N 1 ժամանակավոր անվանում։ Այս մասին հայտարարվել է 1981 թ. մայիսի 29-ին[8]։ Արբանյակի գոյությունը հաստատվեց Վոյաջեր-2 ԱՄԿ-ի Նեպտունի մոտով թռիչքի ժամանակ 1989 թվականին[9], որից հետո այն ստացավ ևս մի անվանում՝ S/1989 N 2 1989 թ. օգոստոսի 2-ին[10]։ 1991 թվականի սեպտեմբերի 16-ին արբանյակը վերանվանվեց Լարսիսսա[11]։
Լարիսսան մեծությամբ չորրորդն է Նեպտունի արբանյակների միջև։ Այն ունի անկանոն (ոչ-գնդաձև) ձև և մակերևույթը ամբողջությամբ ծածկված է խառնարաններով, առանց որևէ երկրաբանական ակտիվության հետքերի։ Լարիսայի մասին կան շատ քիչ հավելյալ տեղեկություններ։
Լարիսսայի ուղեծիրը շրջանաձև է, այն ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այսինքն այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։
Հավանական է, որ Լարիսսան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[12]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.