Լարի Փեյջ
From Wikipedia, the free encyclopedia
Լոուրենս Լարի Փեյջ[6] (անգլ.՝ Larry Page, մարտի 26, 1973(1973-03-26)[1][2][3], Իսթ Լենսինգ[4]), ամերիկացի համակարգչային գիտնական և համացանցային ձեռնարկատեր, ով Սերգեյ Բրինի հետ հիմնադրել է Գուգլը։ Գուգլի մայր կազմակերպության՝ Alphabet-ի գործադիր տնօրենը։ 2001 թվականի օգոստոսին հեռացավ պաշտոնից՝ այն թողնելով Էրիկ Շմիդտին, սակայն կրկին զբաղեցրեց գործադիր տնօրենի պաշտոնը 2011 թվականի ապրիլին։ 2015 թվականի հուլիսին նա հայտնեց գործադիր տնօրենի պաշտոնից կրկին հեռանալու իր մտադրության մասին։ Փեյջի ղեկավարությամբ Alphabet-ը ձգտում է մեծ ձեռքբերումների հասնել տարբեր ոլորտներում[7]։ Փեյջը PageRank-ի գյուտարարն է, որը Գուգլի հղումների դասակարգման հայտնի ալգորիթմներից մեկն է[8][9][10][11][12][13]։
Լարի Փեյջ անգլ.՝ Larry Page | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1973(1973-03-26)[1][2][3] (51 տարեկան) |
Ծննդավայր | Իսթ Լենսինգ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգանի համալսարան, Սթենֆորդի համալսարան, East Lansing High School? (1993) և Interlochen արվեստի կենտրոն |
Ազդվել է | Թերի Վինոգրադ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և ճարտարագետ |
Աշխատավայր | Գուգլ |
Ամուսին | Lucinda Southworth? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և board of directors member? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ստորագրություն | |
Larry Page Վիքիպահեստում |
Փեյջը նաև X Prize հիմնադրամի խորհրդի անդամն է և 2004 թվականին ընտրվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ[14]։ 2004 թվականին ստացել է Մարկոնի մրցանակի[15]։