Լեգիա ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
Լեգիա Վարշավա (լեհ.՝ Legia Warszawa), լեհական ֆուտբոլային ակումբ Վարշավայից։ Լեգիան Լեհաստանի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից է։ Իր պատմության մեջ ակումբը 12 անգամ հաղթել է Լեհաստանի առաջնությունը, ռեկորդային 18 անգամ՝ Լեհաստանի գավաթը և 4 անգամ՝ Լեհաստանի սուպերգավաթը։ Տնային խաղերն անցկացնում է Յուզեֆ Պիլսուդսկու անվան Լեհական զորքի մարզադաշտում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լեգիա Վարշավա | |||
Ամբողջական անուն | Legia Warszawa SA | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Wojskowi (Ռազմիկները), Legioniści (Լեգիոներները) | ||
Հիմնադրում | մարտ 1916 | ||
Երկիր | Լեհաստան | ||
Մարզադաշտ | Լեհական զորքի մարզադաշտ | ||
Տարողունակություն | 31,800 | ||
Տեր | Դարիուս Միոդուսկի | ||
Նախագահ | Մասիեյ Վանձել | ||
Մարզիչ | Յացեկ Մագերա | ||
Կայք | |||
Լիգա | Էքստրակլաս | ||
2023-24 | 3-ին | ||
|
Լեգիան հիմնվել է 1916 թվականի մարտի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում որպես Առաջին աշխարհամարտի արևելյան ռազմաճակատում լեհական զորքի գլխավոր ֆուտբոլային ակումբ։ Պատերազմից հետո՝ 1920 թվականի մարտի 14-ին թիմը վերսկսեց գործունեությունը Վարշավայի մի սպայերի խաղատանը որպես Wojskowy Klub Sportowy Warszawa: Այն վերանվանվեց Լեգիա 1923 թվականին՝ տեղական Կորոնա ակումբի հետ միանալուց հետո։ Լեգիան դարձավ լեհական բանակի պաշտոնական ֆուտբոլային ակումբը՝ կոչվելով «Wojskowy Klub Sportowy Legia Warszawa»։
Մինչև 2004 թվականի ապրիլի 8-ին Լեգիան պատկանում էր Pol-Mot հոլդինգին, իսկ 2004 թվականի ապրիլի 8-ից 2014 թվականի հունվարի 9-ը՝ ԶԼՄ-ների համախմբություն ITI Group-ին։ Ներկայումս թիմի տերերն են Դարիուս Միոդուսկին (60%), Բոգուսլավ Լեսնոդորսկին (20%) և Մասիեյ Վանձելը (20%)։ Վերջինս նաև ակումբի նախագահն է։