հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Լեմս Սուրենի Ներսիսյան (հոկտեմբերի 1, 1946, Այգաբաց, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ՄԳԱ անդամ (1998), մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1998)։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2008)։
Լեմս Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1946 (77 տարեկան) |
Ծննդավայր | Այգաբաց, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | նկարիչ |
Գործունեություն | նկարիչ մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
1966 թվականին ավարտել Է ՀՊՄԻ։ 1966 թվականից դասավանդում Է ՀՊՄՀ-ում[1], 1985 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1985 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ, 1995 թվականից՝ նկարիչների միջազգային ընկերության անդամ, 2003 թվականից՝ Ռուսաստանի դաշնության նկարիչների ստեղծագործական միության անդամ։ 2004 թվականին ընտրվել է Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։
2004 թվականին նա ստացել է ակադեմիկոսի կարգավիճակ՝ ընտրվելով Ռուսաստանի Դաշնության Կրթական ակադեմիայում, իսկ 2006 թվականին դարձել է ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի դեկան։ Նույն թվականին նա նախագահել է Կիևի Դելփյան խաղերը, որին հաջորդել են Աստանայում՝ 2008 թվականին, իսկ Երևանում՝ 2012 թվականին։ 2012թ. եղել է նաև «Մանկավարժական համալսարան-90» մեդալակիր..[3] Հեղինակել է մոտ 70 գիտական աշխատանքներ։ 28 հանրապետական և միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների մասնակից է։ Ունեցել է նաև բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ[4][5]։
Հեղինակ է «Գեղագիտական դաստիարակության տեսություն։ Գեղագիտական դաստիարակության սկզբունքները» (1990), «Նատյուրմորտ։ Պեյզաժ» (1990, ալբոմ), «Գեղարվեստական կրթության հայեցակերպը հանրակրթական դպրոցում» (1997) և այլ աշխատությունների։ Հեղինակ է մոտ 1500 նկարների, որոնցից շատերը պահպանվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում։ Ստեղծել է բնանկարներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.