From Wikipedia, the free encyclopedia
Լեննարթ Նիլսոն (շվեդ.՝ Lennart Nilsson, օգոստոսի 24, 1922[1][2][3][…], Strängnäs, Սյոդերմանլանդ, Շվեդիա[1] - հունվարի 28, 2017[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ լուսանկարիչ և գիտնական։
Լեննարթ Նիլսոն շվեդ.՝ Lennart Nilsson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Strängnäs, Սյոդերմանլանդ, Շվեդիա[1] |
Մահացել է | հունվարի 28, 2017[1][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Երկեր | A Child Is Born? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, գրող և գիտնական |
Աշխատավայր | Կարոլինյան ինստիտուտ[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Lennart Nilsson Վիքիպահեստում |
Հայտնի է իր՝ դեռևս սաղմնային վիճակում գտնվող մարդու լուսանկարներով և բժկության այլ ոլորտների այնպիսի նկարներով, որոնք ժամանակին անլուսանկարելի են համարվել, իսկ ավելի կոնկրետ Լեննարթ Նիլսոնը հայտնի է իր ծայրահեղ մակրո լուսանկարչությամբ։ Նա նաև համարվում է Շվեդիայի ժամանակակից լավագույն ֆոտոլրագրողը։
Լեննարթ Նիլսոնը ծնվել է Շվեդիայի Սթրենգնես քաղաքում։ Նրա հայրն ու հորեղբայրը լուսանկարիչներ են եղել։ Լեննարթի հայրը նրան լուսանկարչական սարք է վստահել, երբ նա ընդամենը 12 տարեկան էր։
Իսկ երբ մոտ 15 տարեկան էր, նա մի վավերագրական ֆիլմ տեսավ Լուի Պաստորի, մասին, որն էլ նրա մեջ հետաքրքրություն մտցրեց դեպի մանրադիտակը։
Մի քանի տարիների ընթացքում, Նիլսոնը մանրադիտակ ձեռք բերեց և սկսեց միջատների միկրոլուսանկարչությամբ զբաղվել։ Ավելի ուշ պատանեկան տարիքում նա սկսեց նկարել իր շուրջը գտնվող ամեն ինչ Icoflex Carl Zeiss AG լուսանկարչական սարքով և հնարավորություն ունեցավ նկարել հայտնի շատ շվեդացիների։
Լեննարթ Նիլսոնը իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1940-ականների կեսերին, որպես ֆրիլանս լուսանկարիչ, շատ հաճախ աշխատելով որպես հրատարակիչ Åhlen & Åkerlund-ի համար Ստոկհոլմում։ Նրա ամենավաղ շրջանի աշխատանքային հանձնարարություններից էր 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիայի ազատագրության լուսաբանումը։
Նրա վաղ շրջանի նկարներից հայտնի են «Մանկաբարձուհին», «Լապլանդիան (նահանգ)» (1945), «Բևեռային արջը Շպիցբերգենում որսի ժամանակ» (1947), «Ձկնորսը Կոնգո գետի մոտ» (1948), որոնք նրան համաշխարհային ուշադրության արժանացրին Life, Illustrated, Picture Post և այլ ամսագրում հրատարակվելուց հետո։
1954 թվականին իր՝ հայտնի շվեդացիների նկարները հրատարակվեցին «Շվեդիան պրոֆիից» գրքում։ Նրա 1955 թվականի «Ռեպորտաժ» գիրքն իրենից ներկայացնում է իր վաղ շրջանի աշխատանքների ժողովածու։ Նրա 1963 թվականին արված «Փրկության բանակ» ֆոտոսեսիան հայտնվել է բազմաթիվ ամսագրերում, այդ թվում նաև իր «Ալելույա» գրքում։
1950-ականների կեսին նա սկսեց լուսանկարչական նոր եղանակներ փորձել՝ ստեղծելու ծայրահեղ խոշոր պլանի լուսանկարներ։ Այս առաջընթացները, համակցված շատ բարակ Էնդոսկոպի հետ, որը հասանելի դարձավ 1960-ականների կեսերից, նրան հնարավորություն տվեց ստեղծելու կենդանի մարդու արյունատար անոթների և մարմնի խոռոչների նորարական լուսանկարներ։ Նա հասավ համաշխարհային հռչակի, երբ նրա՝ մարդկային կյանքի հենց սկզբի նկարները հայտնվեցին Life ամսագրի կազմին և 16 էջերին։ Դրանք նաև հրապարակվեցին Stern, ամսագրում Paris Match-ում, The Sunday Times-ում և այլ տեղեր։ Նկարները նաև տեղ գտան «Երեխա է ծնվում» (A Child Is Born) (1965) գրքում․ Գրքի նկարները կրկնօրինակվել են 1965 թվականի ապրիլի 30-ին Life ամսագրի կողմից, որը հրապարակումից հետո առաջին չորս օրվա ընթացքում վաճառեց ութ միլիոն օրինակ[8]։
Նիլսոնի աշխատանքները շատ վայրերում են եղել ցուցադրության, ներառյալ Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Տոկիոյի Ֆուջի Արթ թանգարանը և Ստոկհոլմի Ժամանակակից թանգարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.