Բրիտանական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բրիտանական թանգարան (անգլ.՝ British Museum), Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից։ Թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 7 միլիոնը, որով այն դասվում է աշխարհի ամենամեծ թանգարանների շարքին։ Թանգարանում ներկայացվում են բոլոր մայրցամաքների մշակութային հիմնական շերտերը՝ պատմական և գեղագիտական զարգացմամբ[28]։ Բրիտանական թանգարանը սկիզբ է առել 1753 թվականին՝ հիմնվելով գիտնական և կոլեկցիոներ Հանս Սլոունի (անգլ.՝ Hans Sloane) անձնական հավաքածուի վրա։ Առաջին անգամ հանրության առաջ բացվել է 1759 թվականի հունվարի 15-ին։
Remove ads
Կառուցվածք
Թանգարանը բաղկացած է 10 բաժիններից, որոնք են՝
- Աֆրիկա, Օվկիանիա, Ամերիկա
- Եգիպտոս և անտիկ Սուդան
- Ասիա
- Մետաղադրամներ և մեդալներ
- Պահպանություն և գիտություն
- Հունաստան և Հռոմ
- Միջին Արևելք
- Portable Antiquities and Treasure (Անտիկ շարժական և գանձեր)
- Նախապատմական շրջան և Եվրոպա
- Պատճեններ և գծանկարներ
Պատկերասրահ
- Բրիտանական թանգարանի մուտքը
- Թանգարանային կենտրոնը ստեղծվել է 2001 թվականին և ծառայում է որպես Great Court՝ տարածվելով Բրիտանական թանգարանի ընթերցասրահի շուրջ
Աֆրիկա, Օվկիանիա, Ամերիկա
Ասիա
Նախապատմական շրջան և Եվրոպա
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads