Լինդսի Բաքինգեմ
From Wikipedia, the free encyclopedia
Լինդսի Բաքինգեմ (անգլ.՝ Lindsey Adams Buckingham, հոկտեմբերի 3, 1949(1949-10-03)[1][2], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, ով առավելապես համբավվել է իբրև Fleetwood Mac երաժշտախմբի առաջատար կիթառահար ու վոկալիստ, թեև ակտիվորեն հանդես է եկել նաև որպես մենակատար[4]։
Լինդսի Բաքինգեմ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lindsey Buckingham |
Ի ծնե անուն | անգլ.՝ Lindsey Adams Buckingham |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1949(1949-10-03)[1][2] (74 տարեկան) Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կատարող |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Ռեփրայզ Ռեքորդս |
Կրթություն | Սան Խոսեի պետական համալսարան, Menlo-Atherton High School? և College of San Mateo? |
Անդամակցություն | Fleetwood Mac?[3] |
Կայք | lindseybuckingham.com |
Lindsey Buckingham Վիքիպահեստում |
Նախքան Fleetwood Mac-ին միանալը եղել է Buckingham Nicks ֆոլկ-ռոք դուետի (երգչազույգի) երկու անդամներից մեկը (երգչուհի Սթիվի Նիքսի ընկերակցությամբ)։ 1974 թվականին Միք Ֆլիթվուդը նրանց երկուսին էլ հրավիրել է իր Fleetwood Mac խումբը, և, ինչպես գրել է AllMusic երաժշտական կայքը, «Բաքինգեմի միանալուց հետո խմբի փոփային միտումները, նրա ղեկավարությամբ, բուռն ծաղկում ապրեցին. նա ոչ միայն խմբին ապահովեց մի շարք փայլուն փոփ երգերով, այլև հղկեց խմբակիցների կատարումները՝ հանդես բերելով պրոդյուսերի, գործիքավորողի հմտություններ, ինչպես նաև՝ դյութիչ կերպով կիթառ նվագելով»[4]։ 2018 թվականի ապրիլի 9-ին Բաքինգեմը հեռացվել է Fleetwood Mac երաժշտախմբից, որտեղ նրան փոխարինել են Մայք Քեմբելը և Նիլ Ֆինը[5]։
Լինդսի Բաքինգեմն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի»-ի։ «Rolling Stone» ամսագիրը նրան 100-րդ տեղն է հատկացրել իր կազմած «Բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարներ» ցանկում[6]։