Լինդսի Դունկան
From Wikipedia, the free encyclopedia
Լինդսի Դունկան (անգլ.՝ Lindsay Duncan, նոյեմբերի 7, 1950(1950-11-07)[1][2], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3]), շոտլանդացի դերասանուհի, ով իր ամենամեծ հաջողություններին հասել է թատերական ներկայացումների միջոցով։ 2009 թվականին նրան շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան դրամատիկական վարպետության ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար[5]։ Դունկանն արժանացել է ամերիկյան Թոնի մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Անձնական կյանք» (2001) ֆիլմում իր դերակատարման համար. նախկինում նա առաջադրվել էր այդ մրցանակին « Վտանգավոր կապեր» ֆիլմի համար (1985-1986)[6]։ Բացի այդ, նրան երկու անգամ շնորհվել է Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակ՝ լավագույն դերասանուհի անվանակարգում։
Արագ փաստեր Լինդսի Դունկան, Ծննդյան թիվ՝ ...
Լինդսի Դունկան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 7, 1950(1950-11-07)[1][2] (73 տարեկան) |
Ծննդավայր՝ | Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0242026 |
Փակել